February 1

Գրաբար աշխհարաբար նախագիծ

Ա. Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • կոյր — կույր
  • Բառարան
  • աչօք — աչքով
  • մտօք — մտքով

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

    Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:
    Այն ավելի գեղեցիկ է աշխարհաբար:
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույր մտոք – հիմար

  1. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Նա չի կարողանա սիրել:

  1. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Ավելի լավ է աչքով կույր լինել, քան մտքով:
Ավելի լավ է տեսնել չկարողանալ, քան մտածել:

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Ավելի լավ է վատ տեսողություն ունենաս, քան հիմար լինես:

                   Բ. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • զթագաւոր — թագավոր
  • (Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
  • Բառարան
  • Քան զթագաւոր — քան թագավորը

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Եւ օգտագործվում է, որպես բայց:

  1. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Աղքատ-հարուստ
խելացի-հիմար
մանուկ-ծեր

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Ավելի լավ է աղքատ և խելացի մանուկ լինես քան հարուստ բայց հիմար ծեր:

                   Գ. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

  • զիմաստութիւն — իմաստություն
  • զխրատ — խրատ
  • զբանս — խոսքը
  • հանճարոյ — հանճարների

 Բառարան

  • զիմաստութիւն — իմաստությունը
  •  զխրատ — խրատը
  • բան — խոսք
  • զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

  1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
    Այո:
  2. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ճանաչել իմաստություն եւ խրատ, իմանալ խոսքը հանճարների:

                                           Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 Կարդա այսպես.

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է
  • Առաջադրանքներ
  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Յուրաքանչյուր ծառ իր պտղով է ճանաչվում:

  1. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Յուրաքանչյուր պտուղ իր ծառով է ճանաչվում:

5-րդ դասարան

Ա. Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Բառարան

Անկեալ- ընկած

Արդյունս- արդյունք

Կարդա այսպես՝

Ցորենոյ- ցորենո

Յերկիր- հերկիր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդացեք նախադասությունը:
  2. Նախադասույթունն աշխարհաբար դարձրեք:
    Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։
  3. Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունը՝ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի
    Ցորենի հատիկը ընկնի եւ մեռնի,
  4. Իպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

 Բ. Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ:

Բառարան

Որ- ով

Հատուցան՝- տալիս է, հատուցում է

Փոխանակ բարոյ- բարու փոխարեն

Ի տան՝է նորա- նրա տնից

Մի պակասեսցէ- չի պակասի, չպիտի պակաս

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ով չարիք է գործում բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
  2. Բարու փոխարեն չարով մի պատասխանիր, չարը տնիցդ չի պակասի: Նախադասությունը համեմատիր նախորդ նախադասության հետ: Տարբերություն կա՞:
    Միտքը նույնն է, բառերն են տարբեր:


Posted February 1, 2024 by gormaruqyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*