April 15

Լեզվական աշխհատանք

334. Ինչպիսի՞ նախադասություններ են տրվածները: Դրանք ընդարձակի՛ր, դարձրո՛ւ յոթութ բառանի:

            Երկիրը պտտվում է:
Երկիրը կլոր պտույտ է տալիս արևի կողքով
            Հասկանում ենք:
Մենք շատ լավ հասկանում ենք այդ առաջադրանքը:
            Ընկերները հեռանում են:
Ընկերները հեռանում են մեր բակի շնից ասում կծում է:
            Մոռացել ես:
Դու ամենինչ ըկերոջտ ծնունդից մոռացել ես երեկվանից:
            Գտա:
Հիշում ես այն հին խաղալիքը ես գտա այն:

335. Նախադասություններն ընդարձակի՛ր երկուական բառով:

            Փորձենք:                                 
Փորձ անենք
            Աղջիկները կպատմեն:
Աղջիկները կպատմեն իրենց դասի մասին:
            Մեծերը կլսեն:
Մեծերը երաժշտութուն կլսեն:
            Կընտրեք:
Ինչ կընտրեք գնանք Ամերիկա թե Ռուսաստան:
            Ճամփորդը վերադարձավ:
Ճամփորդը վերադարցավ երկար ճանապարհ հետո:

336. Նախադասությունները պատճենիր և դրանցում սևացրու այն բառերը, որոնք պատասխանում են փակագծում նշված հարցերին։

            Մի հարուստ մարդ իր փոքրիկ խանութում արդար մեղր էր ծախում: (ինչպիսի՞)
            Փաթեթում բամբուկե փորագրված գավազան էր, փոքրիկ, ասեղնագործ թասակ            և սև ու դեղին թիկնոց, որի լայն օձիքի վրա ապշեցուցիչ գեղեցիկ նախշեր էին             գործված: (ինչպիսի՞)
            Մեզնից ոչ հեռու կանգնած մատղաշ ծառը կորացել էր, իսկ նրա կատարին         հաստ օղակով կախված լիանայի վրա մի թռչուն էր թառել: (որտե՞ղ)
            Բեռնատարները առավոտյան պետք է շարժվեր գործարանից: (ե՞րբ)
            Մի րոպե լիանայի վրա նստած մնալուց հետո թռչունը ցած թռավ: (ե՞րբ)
            Այդ ընթացքում ծառի գագաթին բարձրացած որսորդը երկար պարաններով      երկու մեծ պարկ իջեցրեց, որոնց մեջ չղջիկներն էին: (որտե՞ղ)
            Առավոտ ծեգին հավաքեցինք մեր հանդերձանքը և ճամփա ընկանք: ( ի՞նչը)

Կարդա տեքստը և հիշիր

Նախադասության գլխավոր անդամներ են համարվում ենթական և ստորոգյալը, որոնք արտահայտում են նախադասության հիմնական ասելիքը, մյուս անդամները կոչվում են երկրորդական անդամներ կամ լրացումներ։ Լրացումները կարող են լինել ենթակայի լրացումներ և ստորոգյալի լրացումներ։ Այն նախադասությունը, որը կազմված է միայն մեկ  ենթակայից և ստորոգյալից, կոչվում է պարզ համառոտ նախադասություն, եթե գլխավոր անդամներից բացի նախադասության մեջ կան երկրորդական անդամներ, ապա այդ նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն։ Եթե նախադասության կազմում կա մեկից ավել ստորոգյալ, ապա նախադասությունը բարդ  է։

April 11

Մայրենի-12.04.2024

1․Դուրս գրեք 10 ածական և 10 գոյական

ԱծականԳոյական
Ընտանիօձ
կաթոտձու
տխուրկաթ
թույլմայր
փոքրիկայգի
արագերեխա
բացաման
լեղապատառկատու
տաքճանապարհ
փոշոտփողոց

2․ Պատմեք ընտանի օձերի մասին:

Ընտանի օձերը կարող են լինել ագրեսիվ և հնագիստ: Օրինակ պատմվածքի մեջ օձը սկզբից հանգիստ էր, հետո երբ ձուն վերցրեցին, չարացավ: Նրանք ապրում են տան պատերի արանքներում և ամբողջ ձմեռ քնում են: Նրանք մարդկանց չեն վնասում, բայց միևնույնն է մարդիկ զգուշանում են նրանցից: Եթե մարդիկ նրանց չվնասեն, օձերն էլ մարդկանց չեն վնասի:

4. Գրե՛ք՝ ինչո՞ւ օձը ա) կաթը թունավորում, բ) կաթը թափում:

Օձը կաթը թունավորեց, որովհետև տեսել էր, որ տղան իր ձվերը տարել է և նրա դեմ չարացել էր:

Օձը կաթև թափեց, որովհետև իր ձվերը վերադարձրեցին և նա չցանկացավ վնաս տալ մարդկանց

5․ Պատմվածքի ո՞ր հատվածն ամենից շատ հավանեցիր, ինչո՞ւ։

Ես ամենաշատը հավանեցի կաթը թափելու պահը, որովհետև այդ պահին ինձ թվում էր ես էլ եմ այդ սենյակում և տեսնում եմ այդ ամենը:
6․ Ի՞նչ է սովորեցնում պատմվածքը:

Սովորեցնում է չվախենալ օձերից և չվնասել նրանց:

April 9

Լեզվական աշխատանք-10.04.2024

323․ Նախադասություններրի գլխավոր անդամներն ընդգծիր, մյուս անդամներն ինչպե՞ս կանվանես։

Ամենահին բառարանը հնագիտական պեղումների ժամանակ Սիրիայում է հայտնաբերվել:
Աշխարհի ամենալայն ծառուղին և ամենաերկար փողոցը Բուենոս Այրեսում են:
Մեր մոլորակի վրա հանդիպող ամենից հազվադեպ հիվանդությունը ծիծաղի հիվանդություն է կոչվում: Հիվանդացածներից ոչ մեկը չի փրկվել:
Ամենից թանկ գիրքը 1455 թ. Գուտեմբերգն է տպագրել։ Այդ գրքի մեկ օրինակի համար 1926 թ. մի մարդ երեսունհինգ հազար դոլար է վճարել:

325․ Գրիր գլխովոր անդամները․ գործողություն կատարողին նշիր դեղին, իսկ նրա կատարած գործողությունը՝ կապույտ։

Այս դեպքը Հարավային Անգլիայում է պատահել: Մի ծեր հոգևորականի աղքատիկ տանը առնետ է հայտնվում: Առնետն այնքան է ելումուտ անում, որ տանտերը սովորում է նրան. վերջը երկուսն ընկերանում են: Մի գիշեր ծեր հոգևորականը վեր է թռչում խորունկ քնից. առնետը կծել էր նրա այտը: Սկզբում մարդը զայրանում է դավաճան կենդանու վրա, բայց հետո տեսնում է վառվող վարագույրները, հասկանում, որ իր փայտե տնակը հրդեհ է ընկել:

Տունն էլ ամբողջությամբ կայրվեր, եթե բարեկամ առնետը չլիներ ու այտը չկծեր:

327. Նախադասությունից հանի՛ր ընդգծված ենթական: Բացատրի՛ր, թե նրա հետ ինչո՞ւ են ուրիշ բառեր էլ դուրս գալիս:

            Բոլոր անհայտ երկրները վաղո՜ւց արդեն հայտնագործվել են:
Անհայտը բնութագրում է երկիրը բառին:
            Քարտեզի վրա չնշված կղզի չկա:
Չնշված բառը բնութագրում է կղզի բառին:
            Կղզում թաքցրած իրերը շատ թանկ են գնահատվում:
Թաքցրած բառը բնութագրում է իրերը բառին:
            Ծովահենների թաքցրածը գտնելու տենչը շատերին է վառել:
Ծովահենների բառը բնութագրվում է թաքցրածը բառին:
            Խիտ աճած թփուտները ձիու ճամփան փակում էին:
Խիտ բառը բնութագրում է աճած բառին:
            Աշխարհի բոլոր խորհրդավոր գաղտնիքները շարադրված են մի գրքում:
Խորհրդավոր բառը բնութագրում է գաղտնիքները բառին:

329. Նախադասությունն ընդարձակիր՝ ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Օրինակ՝
Կինը հարցրեց: – Երիտասարդ կինը հարցրեց:

                                Լայնեզր գլխարկով կինը հարցրեց:

            Շունը մտավ: – Հաչող շունը մտավ:
            Սիրտը քար է: – Տխուր սիրտը քար է:
            Հայրն ընկեր է: – Բարի հայրը ընկեր է:
            Երկիրը պտտվում է: – Մեր երկիրը պտտվում է:

330. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւր, դեպի ո՞ւր, որտե՞ղ, որտեղի՞ց, որտեղո՞վ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

          Օրինակ՝
Օրվա հերոսը գալիս էր: – Օրվա հերոսը մեզ մոտ էր գալիս: Օրվա հերոսը դեպի տուն էր գալիս: Փողոցով օրվա հերոսն էր գալիս: Դիմացից օրվա հերոսն էր գալիս:

            Մի ոհմակ է երևում: Հեռվում մի ոհմակ է երևում:
            Ի՜նչ հանգիստ ես կանգնած: – Ինչ հանգիստ ես կանգնած հրապարակում:
            Թռչունների մի երամ անցավ: – Թռչունների երամ անցավ երկնքով:
            Երամը թռավ, հեռացավ: – Երամը թռավ հեռացավ դեպի տաք երկրներ:
            Նախորդ օրը կարգուկանոն էր հաստատել: Նախորդ օրը դասարանում կարգուկանոն էր հաստատել:
            Հաջորդ օրը բոլորս գնալու էինք: – Հաջորդ օրը բոլորս գնալու էինք Արատես:
            Այդ փոքրիկին կարելի է տեղավորել: – Այդ փոքրիկին կարելի է տեղավորել իմ գրկում:

331. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ավելացնելով ո՞ւմ կամ ի՞նչը հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ:

            Մարդն ամբողջ կյանքում սիրում է: – Մարդն ամբողջ կյանքում սիրում է իր մորը:
            Առավոտյան անտառում որսորդները գտել են: – Առավոտյան անտառում որսորդները գտել են վագրին:
            Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց: – Հեռուներից վերադարձած մարդը կարոտով գրկեց իր եղբորը:
            Հանկարծ իր կողքին տեսավ: – Հանկարծ իր կողքին տեսավ իր հայրիկին:

332. Նախադասությունն ընդարձակի՛ր՝ ո՞ւմ կամ ինչի՞ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մարգերը ջրվեցին:-Ընկերոջս մարգերը ջրվեցին:
            Քույրը երաժիշտ է:- Իմ քույրը երաժիշտ է:
            Նկարն անհետացել էր:-Մեր նկարն անհետացել է:
            Մոխիրը տաք է:-Վառարանի մոխիրը տաք է:

333. Նախադասությունն րնդարձակի՛ր՝ ե՞րբ, երբվանի՞ց, որքա՞ն ժամանակ, մինչև ե՞րբ հարցերին պատասխանող բառեր կամ բառակապակցություններ ավելացնելով:

            Մի տարօրինակ ճռռոց եմ լսում:Առավոտվանից մի տարորինակ ճռոց եմ լսում:
            Իմ կարծիքն ասել եմ:-Երեկվանից իմ կարծիքը ասել եմ:
            Գնաց, գնաց, հասավ մի քաղաքի:-Առավոտվանից գնաց, գնաց հասավ մի քաղաքի:
            Ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:-Առավոտյան ծաղրածուն գլուխ տվեց ու հեռացավ:
            Նավաստին բաց ծով էր դուրս եկել:-Երեկոյան նավաստին բաց ծով էր դուրս եկել:
            Ծովն արդեն փոթորկել էր:-Գիշերը ծովն արդեն փոթորկել էր:
            Թռչունները չվելու էին:-Առավոտյան թռչունները չվելու էին:

April 8

Մայրենի Լեզվական աշխատանք-09.04.2024

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

            (ո՞վ) Ալեքս առայժմ մրցակից չունես:
            Բայց Արեգը (ո՞վ) շուտով կհայտնվի:
            Ես (ո՞վ) ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի Ալեքս (ո՞վ) չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            Մրցակիցն (ո՞վ) է լինելու քո օգնականը:
            Դու (ո՞վ) էլ, իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):
            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:
Ենթական կրում է իր վրա գործողությունը, իսկ ստորգյալը ցույց է տալիս այդ գործողությունը, այդ պատճառով էլ նրանք համարվում են գլխավոր անդամներ: Մյուս անդամներ կարող են լինել ածականը, թվականը:

320. Նախադասություններում ընդգծիր գործողություն կատարողին և նրա կատարած գործողությունը։

  1. Կետերը ջրի տակ երկար են մնում:
    Կետերը մնում են:
  2. Ծովային կրիաները ջրի տակ դիմանում են երեք ժամ և ավելի:
    Կրիաները դիմանում են:
  3. Պինգվիններն ապրում են սաստիկ ցրտի պայմաններում։
    Պինգվիններն ապրում են:
  4. Փղերը կնճիթով շոգ օրերին իրենց վրա ջուր են լցնում։
    Փղերը լցնում են:
  5. Հայտնի է, որ կոկորդիլոսը կարող է հովազի ուտել։
    Կոկորդիլոսը կարող է ուտել։

321․ Հետևյալ բառերից յուրաքանչյուրով կազմեք մեկական նախադասություն, որտեղ դրանք կլինեն գործողություն կատարողը և ընդգծեք նրանց կատարած գործողությունը։

Աղջիկ-Աղջիկը ուշանում է իր դասից, ծառ-ծառը երկար տարիների ընթացքում ծաղկեց, բերան-Բերանում երեխան լեգոյի հատիկ էր դրել, արեգակ-արեգակը անցել էր այն շենքի հետևը, վարորդ-Վարորդը շատ հոգնած էր, աշակերտ-աշակերտը նեղվել վատ գնահատական էր ստացել, քամի-քամի էր գալիս չեինք կարող խաղալ, դանակ-դանակը երկար ժամանակ անց շատ լավ էր կտրում։

322․ առաջադրանքում ձեր կողմից նշված բառերը կոչվում են նախադասության գլխավոր անդամներ, փորձեք բացատրել, թե ինչու են դրանց այդպես անվանում։
Այդ անդամներ նախադասության մեջ կոչվում են այդպես, որովհետև եթե նրանք չլինեն նախադասությունն իմաս չի ունենա:

April 7

Մայրենի բրոնզ ես հուր ես-07.04.2024

Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց դու զո՜ւր ես,
Ախ, իզո՜ւր ես
Կոտրում սուրս
Արևառ:
Ինչպես քաղցր
Մեր երգերը-
Մեր վերքերը
Հրաբույր-
Դու միշտ նո՜ր ես,
Ու հզո՜ր ես,
Ու բոսո՜ր ես,
Քաղցր քույր…’
Բրո՛նզ ես, հո՛ւր ես,
Բրոնզե սո՛ւր ես,
Բրոնզե փա՛ռք ես,
Բրոնզե փա՛յլ-
Բայց ափսո՜ս որ
Դու հեռո՜ւ ես-
Դու ուրո՜ւ ես
Արևառ…

Առաջադրանքներ

  1. Ի՞նչ եք զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես այս բանաստեղծությունից զգում եմ զորություն և ուժ։
  2. Ո՞ւմ է նվիրված բանաստեղծությունն ըստ ձեզ։
    Այս բանաստեղծությունը նվիրված Մայրիկներին։
  3. Դուրս գրեք բանաստեղծության բոլոր գոյականները և դրանք օգտագոծելով ստեղծագործական փոքր աշխատանք ներկայացրեք։
    Բրոնզ, հուր, սուր, փայլ, փառք, երգ, վերք, քույր։
    Բրոնզե հուր է բրոնզե սուր է։
    Շատ սուր է փայլը։
    Շատ մեծ փառք 1։
    Սիրով երգեր են։
    Միշտ վերքեր են։
    Շատ քույրիկներ ունենք մենք։
April 4

Մայրենի Վախթանգ Անանյան Թուխիկը-04.04.2024

1․ Դուրս գրիր անծանոթ բառեր և բառարանի միջոցով բացատրիր:
Գորշ -Սպիտակի ու սևի խառնուրդից ստացվող գույնով, մոխրագույն: 
2․ Բացատրիր հետևյալ նախադասությունը. Քաղաքում ասելիք էր դարձել Թուխիկը:
Քաղաքում Թուխիկը հայտնիացել է։
3․ Ո՞ր հատվածում է ավելի լավ երևում ագռավի հավատարմությունը:
 Խելացի թռչունը երկնքից իր սուր հայացքով խուզարկում էր լեռան ծերպերը, գտնում էր որսը և գալիս տիրոջ ուսին թառում՝ կտուցը որսի ուղղությամբ մեկնած: Գնում էր որսորդն ագռավի կտուցի ուղղությամբ, և այդ նրա լավագույն կողմնացույցն էր:
4․ Նկարագրիր Թուխիկին:
Թուխիկը սև գույնի ագռավ, որը ունի սև աչքեր:
5․ Քո կարծիքով, իրակա՞ն է այս պատմությունը:
Իմ կարծիքով պատմությունը իրական է, որովհետև ամեն մի դեպքը կարող է լինել։
6․ Տեքստից դուրս գրիր 4-ական գոյական, ածական, բայ, դրանք դիր ուղիղ ձևով։
Գոյական-ագռավ, թռչուն, որսորդ, փողոց։
Ածական-խելացի, ժամանակ, անգամ, բազմություն։
Բայ-գալ, նստել, կարծել, թառել։

April 2

Մայրենիի լեզվական աշխատանք-02.04.2024

Նախադասության գլխավոր անդամներ

300. Հարցում արտահայտող բառեր փոխարեն համապատասխան բառեր կամ բառակապակցություններ գրելով՝ նախադասություններ ստացի՛ր:

            Ո՞վ ի՞նչ արեց:
Եղբայրս խաղ ներբեռնեց։
            Ի՞նչը ի՞նչ եղավ:
Շունը տիրոջից նեղացավ։
            Ովքե՞ր ի՞նչեն անում:
Նրանք խաղ են խաղում։
            Ինչե՞րը ի՞նչ են լինում:
Առյուծները մահանում են։
            Ո՞վ ո՞վ է:
Նա վատ մարդ է։
            Ի՞նչը ինչպիսի՞ն է:
Կատուն ճարպիկ է։

301. Նախադասության մեջ կետերը փոխարինի՛ր մի բառով, որ երևա, թե ով է գործողությունը կատարում։

            Մայրիկս  նորից մտախոհ նստեց:
            Իմ ընկերը բոլորից արագ է վազում:
            Հորքուրս խիստ ուսուցիչ է:
             Եղբայրիս մոտ իմ մոտ ընկերն է:
            Տատիկս կատակասեր ու ժպտերես աղջիկ է:

303. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որն ընդգծված բառի հետ պատասխանի ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ո՞վ է, ի՞նչ է, ո՞րն է կամ ինչպիսի՞ն է հարցին:

            Օրինակ՝
Գայլը ոռնում է:
Ճռռացողը դռնակն էր:
Այգին դեղին է:

            Կակաչը կարմիր է:
            Ես մարդ եմ:
            Մտնողը ղզիկ է:
            Կաթիլը կեխտոտ է:
            Ընկերս նկարիչ է:
            Եղանակը վատն է:
            Իմ ծննդավայրը, այստեղ է:

304. Նախադասության մեջ կետերի փոխարեն գրի՛ր մի բառ, որն ընդգծված հատկանիշը վերագրի առարկային:

            Փուչիկը գունավոր է:
            Անձրևը հորդ է:
            Դուք գեղեցիկ էք:
            Նա բարի է:
            Կինը երիտասարդ է:
            Երկինքը մաքուր է:

305. Կետերի փոխարեն մի բառ գրի՛ր, որը նախադասության ընդգծված բառին վերագրվող հատկանիշ արտահայտի:

            Օրինակ՝
Եղնիկը զգուշավոր է:
Դու աշակերտ ես:

Տերևը փոքր է:
Ես տղա եմ:
Մեր բակը կեղտոտ է:
Ջրի թագավորությունը ծովն է:
Արևը հսկա լույս է:
Այս տարին դժվար է:

306. Տրված առարկաներին երկուական հատկանիշ վերագրի՛ր: Ստացված նախադասությունների մեջ գրածդ բառը կամ արտահայտությունն ինչպե՞ս կանվանես:

            Օրինակ՝
Օր – Օրը պայծառ է: Օրը մթնեց:


            Նկար-նկարը սիրուն է, Նկարը պատռվել է, թիթեռ-թիթեռը փոքր է, թիթեռը թռնում է,անտառ-անտառը մեծ է, անտառը վաղեցնում է, քույր-քույրս ցածրահասակ է, քույրս խաղում է, ճամփորդ-ճամփորդը նեղված է, ճամփորդը հանգստանում է:

307. Փորձիր բացատրել, թե ինչո՞ւ են նախադասությունների մեջ ընդգծված բառերն անվանում ստորոգյալ (ստորոգել նշանակում է հայտնել, տրամաբանորեն ինչոր բան վերագրել առարկային, առարկայի մասին եղածը հաստատել):

            Վաղուց արդեն սարերը կանաչ են։
            Նրա ծիծաղն անգամ սիրելի է:
            Արագիլը ճնճղուկի ձագերին պաշտպանում էր օձից:
            Արագիլը հավատարիմ թռչուն է:
            Այդ թռչունի հայրենիքը մեր բակի ծառն է:
            Հորեղբայրը դժվար ճանապարհով էր եկել:
            Ցերեկները սովորաբար մի քիչ քնում է:
            Ամպերը գունդ-գունդ կուտակվել էին:
Այդ անդամները նախադասություններում ամենակարևորն են, որովհետև նրանք արտահայտում են նախադասությունը։