June 1

What Does My Name Mean? The Meaning Of Names

Find out if your name means beauty, hope, power, bravery, or something different. Learn the origin of your name: English, Hebrew, Spanish, German, or another 

The name Գոռ (Gor) is most commonly an Armenian male name. It’s generally understood to mean “proud,” “brave,” or “fierce.” The name comes from the Armenian word գոռ (gor), which is associated with strength and pride. 

It’s a popular name in Armenia and is often chosen because it sounds strong and confident.

Some common related forms are Gorik (Գորիկ) and Goro, which are affectionate or diminutive versions of the name.

Gor = proud, brave, strong-hearted.

May 20

Ուխտավոր աղվեսը

Մի օր աղվեսը ասում է աքլորին․

— Ի՜նչ գեղեցիկ ու անուշ ես երգում, ո՛վ աքլորիկ։ Երանի գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու լսեի քո քաղցր ձայնը։ Ափսո՜ս, որ վաղվանից կզրկվեմ քեզ լսելու հաճույքից․ մեղավորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի գնա։ Սիրուն աքլոր, խնդրում եմ ինձ տար հավանոց, որպեսզի հավերից ներողություն խնդրեմ իմ մեղքերի համար։

Այս քաղցր խոսքերից աքլորի սիրտը փափկում է, և նա ասում է․

— Եկ, քեզ ցույց տամ հավանոցը։

Աղվեսը աքլորի հետևից մտնում է հավաբուն, խեղդում բոլոր հավերին ու ուտում նրանց, հետո ուտում է նաև աքլորին՝ ասելով․

— Իմ սիրուն աքլոր, գիտե՞ս, թե ինչ դժվար կլիներ Սուրբ Կարապետ ուխտի գնալ դատարկ փորով։

May 20

Մկների ժողովը

Մի անգամ մկները ժողովի են հավաքվում, որպեսզի մտածեն, թե ինչ անեն կատվի հարձակումներից պաշտպանվելու համար։

— Եկե՛ք կատվի վզից զանգակ կախենք։ Հենց կատուն երևա, զանգակը ձայն կհանի, մենք էլ կլսենք ու կփախչենք, — ասում է մի մուկ։

— Ի՜նչ հրաշալի բան մտածեցինք, — ասում են մկները։

Մեկ ուրիշ մուկ էլ ասում է․

— Հրաշալի լինելը հրաշալի է, բայց թող առաջ գա նա, ով կարող է զանգակը տանել ու կատվի վզից կախել։

Բոլորը իրար են նայում, և քար լռություն է տիրում։

May 20

Երեք հարուստ


Երեք հարուստ մարդիկ վիճում են և վեճը լուծելու համար գնում են Խիկար իմաստունի մոտ։

— Մենք եկել ենք իմանալու, թե մեզանից ո՞վ է հարուստ։

— Դու՛ խոսիր, — դիմում է իմաստունը առաջին մարդուն։

— Ես ոսկու ու արծաթի, տուն ու տեղի, ունեցվածքի, արտերի ու դաշտերի տեր եմ։ Իմ հարստությունը չափ ու սահման չունի։

— Հիմա դու՛ խոսիր, տեսնենք, — դիմում է երկրորդին։

— Թեև ես թագավորի զորապետն եմ, բայց նրանից երեք անգամ ավելի հարուստ եմ։

— Իսկ դու՞ ինչ կասես, — դիմում է իմաստունը երրորդին։

— Ի՞նչ ասեմ։ Ես ոչ պաշտոն ունեմ, ոչ ոսկի, ոչ արծաթ, ոչ էլ արտ ու դաշտ։ Ես գիտուն մարդ եմ, իմ ունեցածն ու չունեցածը գլխիս մեջ է։

Երեքին լսելուց հետո Խիկար իմաստունն ասում է․

— Ձեզանից ամենահարուստը գիտունն է։ Նրա հարստությունը մնայուն ու անվերջ է, և ոչ ոք չի կարող այն խլել նրանից։

May 19

ԱՇԽԱՏԱՆՔ ԵՒ ՀԶՈՐՈՒԹՅՈՒ

Է․ Ղազարյանի դասագրքից էջ 174 խնդիրներ 107-117

107․ Հաշվեք 20Ն ուժի աշխատանքը 5 մ ճանապարհ անցնելիս
F = 20Ն |
S = 5 մ |
A = ? |
A = FS = 20Ն ∙ 5մ = 100նմ = 100Ջ
108․
F = 8Ն | S = A/F = 32/8 = 4մ
A = 32Ջ |
S = ? |
109. 
S = 5մ | A = mgS = 98 = 490
m = 10կգ |
g = 9.8կգ/նմ |
A = ? |
111․
F=2000 Ն |
v=72 կմ/ժ|
t=10 վ |
A = ? |
72կմ/ժ = 72/3.6 = 20 մ/վ
112.
F=600 Ն |
A=36000 Ջ |
t=1 րոպե=60 վ|
v = ? |
v=A/Ft
v = 36000/600 * 60 = 1մ/վ
114.

F=600 Ն |
s=200 մ |
t=20 վ |
P=A/Tt=Fs/t​ |
P = ? |
——————————————–
P=Fs/t​
P=600 ⋅ 200/20 ​= 6000 Վտ

May 19

Համանուն և հարանուն բառեր

1.Համանուն են այն բառերը, որոնք ձևով նույնն են, իմաստներով՝ տարբեր, օրինակ՝ տոն (ձայնաստիճան)- տոն (տոնախմբություն), հանդերձ (հագուստ)-
հանդերձ (միասին), մարտ (կռիվ)-մարտ ( ամիս)։

2.Հարանուն են այն բառերը, որոնք ձևով նման են, սակայն իմաստով տարբեր
են։ Օրինակ՝ հրավեր-հրավերք, ցուցում-ցուցմունք, զգացում-զգացմունք,
այգաբաց-այգեբաց։

Գործնական աշխատանք

1.Գտնե՛լ համանուն բառերը և մեկնաբանե՛լ նրանց իմաստները։

1. Նա երկու օր ավել աշխատեց։
2. Անկյունում դրված էր մի մաշված ավել։
ավել աշխատեց – ավելի շատ։
մաշված ավել – մաքրելու գործիք։
3. Վարպետը կատարեց դետալների յուղում։
4. Խոհարարը բանջարեղենը տապակեց յուղում։
դետալների յուղում – յուղ քսելու գործիք։
յուղում տապակեց – յուղի մեջ։
5. Զգեստ կարող դերձակը աշխատանքը կատարեց բարձր որակով
6. Մեր կուրսում շատ կարող ուժեր կան։
կարող դերձակը – հմուտ, ունակ։
կարող ուժեր – ուժեղ, ընդունակ։
7. Քիմիական նյութերի ազդեցությամբ սկսվեց խմորում։
8. Թխվածքի խմորում չամիչներ կային։
սկսվեց խմորում – քիմիական գործընթաց։
խմորում չամիչներ կային – խմորի մեջ։
9. Ֆուտբոլիստը գեղեցիկ գոլ խփեց։
10. Բաժակի մեջ գոլ ջուր կար։
գոլ խփեց – միավոր ֆուտբոլում։
գոլ ջուր – տաքավուն ջուր։

2. Մեկնաբանե՛լ, թե ինչ իմաստներով կարող են ընկալվել
տրված բառակապակցություններն ու նախադասությունները։
1. բարձր հարկ
2. ավել գնել
3. ոչխարի հոտ
4. մետաքսի կտոր
5. Նա ջրում է։
6. Նա գնում է։
7. Խավարում է։

3. Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)
Կաթի վրա հաստ սեր էր գոյացել։
Ընկերների միջև իսկական սեր ու հարգանք կար։
2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)
Նախադասության վերջում կետ դիր։
Օվկիանոսում մեծ կետ էր լողում։
3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)
Գծագիրը ճիշտ անելու համար քանոն օգտագործեցի։
Երաժիշտը գեղեցիկ նվագում էր քանոն։
դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)
Ցրտից նրա ձեռքերը դող էին ընկել։
Մեքենայի դողը վնասվել էր քարից։
5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)
Ուսուցչի խոսքի տոնը խիստ էր։
Ամանորը բոլորի սիրելի տոնն է։

4.Արտագրե՛լ՝ փակագծերում տրված հարանուններից ընտրելով
նախադասությանը համապատասխանողը։
1. Գրախանութում վաճառվում է այդ բառարանի երկրորդ (հրատարակությունը,
հրատարակչությունը)։
2. Այդ (հրատարակությունը, հրատարակչությունը) լույս է ընծայել գրքի
վերջին հատորը։
3. Նա այդ գործում մեծ (երախտիք, երախտագիտություն) ունի։
4. Այդ առաջարկը վեճերի ու քննարկումների (տեղիք տվեց, տեղի տվեց)։
5. Ամենուրեք (փտում, փթթում) էին կանաչ այգիներն ու գեղեցիկ ծաղկանոցները։
6. Բակում խաղացող երեխան (հովարով, հովհարով) գլխարկ էր դրել։
7. Զարմացած երեխան (թոթովեց, թոթվեց) ուսերը։
8. Մարզիկները մրցույթին մասնակցելու (հրավերք, հրավեր) էին ստացել։
9. Ջրատար խողովակի (փականը, փականքը) նորոգեցին։
10. Վարպետը (պատրաստականությամբ, պատրաստակամությամբ) օգնեց մեզ։

5.Գտնե՛լ և դո՛ւրս գրել հարանուն բառերն ու բառաձևերը.
ո՞ր բառերն են (բառաձևերը) քերականական փոփոխության հետևանքով
հարանուն դարձել այլ բառի։
Տաք ճառագայթ է, մրսած փաթիլ…
Մրսած փաթիլը դառնում է կաթիլ….
Եվ պիտի ելնի ծիլը հողից,
Եվ արտը կախվի լեռան կողից։
Եվ ծիլը պիտի դառնա ցողուն,
Ցողունը պիտի հասկահանի
Սվսվոցներով հասկանալի։
Եվ հասկը ուռած կոպերի տակ
Ամփոփի պիտի արևներ խակ….
Եզը գութանի գութն ու գրգիռն էր,
Ոգու կորովն ու արյան թրթիռն էր,
Ուղեծիր հանող նրա հրթիռն էր…
Ճակատագիրն էր։
Եզան կերածը դարման ու սեզ էր,
Ինքը բարության քայլող մի դեզ էր,
Համառ էր, բայց և խոնարհ ու հեզ էր….
Հայրենի հեռավոր ձորում
Քարերից երկինք է ծորում։

Հայրենի հեռավոր դռան
Ծաղկել են ծառերը նռան։
Թափառող թախիծն եմ հողիդ,
Հայրենի հեռավոր հովիտ։
(Համո Սահյան)

փաթիլ — կաթիլ
հողից — կողից
գութ — գրգիռ
կորով — թրթիռ
դեզ — հեզ
ձորում — ծորում
դռան — նռան

May 19

Պատահույթ

Հարցեր և առաջադրանքներ 

Առ։ 1 

ա) Ի՞նչ է պատահույթը: 
Մեր շրջապատում տեղի ունեցող շատ երևույթներ ունեն տարբեր ելքեր, որոնց իրականացումն ունի պատահական բնույթ։ Այդ ելքերից յուրաքանչյուրը կոչվում է պատահույթ։

բ) Ե՞րբ են պատահույթները կոչվում հավասարահավանական: 
Երբ բոլոր ելքերն ունեն իրականանալու հավասար հնարավորություններ, դրանք կոչվում են հավասարահավանական պատահույթներ։ 

գ) Ի՞նչ եք հասկանում պատահույթի նպաստավոր ելք ասելով: 
Մեզ ցանկալի ելքը։

դ) Ինչի՞ է հավասար հավասարահավանական ելքերով երևույթում որևէ պատահույթի տեղի ունենալու հավանականությունը: 
Հավասարահավանական ելքերով երևույթում որևէ պատահույթի հավանականություն է կոչվում այդ պատահույթինպաստավոր ելքերի թվի (m) հարաբերությունը բոլոր հնարավոր ելքերի թվին (n)։ 

Եթե պատահույթի նպաստավոր ելքերի թիվը m է, իսկ բոլոր հնարավոր ելքերի թիվը՝ n, ապա հավանականությունը կլինի՝ 

ե) Ի՞նչ է հավաստի պատահույթը: 
Այն իրադարձությունն է, որը կատարվում է միշտ, բոլոր հնարավոր պայմաններում։

զ) Ի՞նչ է անհնար պատահույթը: 
Այն իրադարձությունն է, որը տվյալ փորձի արդյունքում երբեք չի կարող կատարվել։ 

Առ։ 2 

ա) Բերեք պատահույթի օրինակ։
Կոպեկ նետելիս կարող է ընկնել ղուշ կամ գիր։

բ) Բերեք հավասարահավանական և ոչ հավասարահավանական պատահույթների օրինակներ:
 Հավասարահավանական է գնդակի ցանցը նետումը։
Ոչ հավասարահավանական է` զառ նետելիս 1 բացվելը։

գ) Ինչի՞ է հավասար հավասարահավանական ելքերով երևույթում որևէ պատահույթի տեղի ունենալու հավանականությունը, եթե բոլորհնարավոր ելքերի թիվը m է, իսկ նպաստավոր ելքերի թիվը` n: 
P = 𝑚/𝑛

դ) Բերեք հավաստի պատահույթի օրինակ: 
Գիշերը մութ է։

ե) Բերեք անհնար պատահույթի օրինակ: 
Օգոստասին ձյան տեղումներ։

զ) Ինչի՞ է հավասար հավաստի պատահույթի հավանականությունը: 
1.

է) Ինչի՞ է հավասար անհնար պատահույթի հավանականությունը: 
0.

ը) Արդյո՞ք հավասարահավանական են պատահույթները. 

ա. Ֆուտբոլային թիմում խաղացողների գոլ խփելու պատահույթը: 
Հավասարահավանական է։

թ) Արդյո՞ք հավասարահավանական են ՀՀ ֆուտբոլի առաջնությունում բոլոր թիմերի առաջին տեղըգրավելու պատահույթները: 
Մրցաշարի սկզբում՝ այո։

ժ) Թղթի կտորների վրա գրված են բոլոր երկնիշ թվերը՝ յուրաքանչյուր կտորի վրա՝ մեկ թիվ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այնբանի, որ պատահականորեն վերցրած թղթի այդ կտորներից մեկի վրա կլինի. 

ա. զույգ թիվ, 
45/90 = 1/2

բ. կենտ թիվ, 
45/90 = 1/2

գ. պարզ թիվ, 
21/90=7/30

դ. 0-ով վերջացող թիվ, 
9/90=1/10

ե. 4-ի վրա բաժանվող թիվ, 
22/90=11/45

զ. 5-ի վրա չբաժանվող թիվ: 
72/90=8/10=4/5

Առ։ 3 

Ինչի՞ է հավասար նարդու երկու զառը նետելիս հետևյալ պատահույթի հավանականությունը. 

ա. 2 և 1, 
2/36=1/18

բ. 1 և 1, 
1/36

գ. երկու զառերի միավորների գումարը 7 է, 
6/36=1/6

դ. երկու զառերում նիշերը նույնն են: 
6/36=1/6

Առ։ 4 

Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ պատահականորեն ընտրված երկնիշ թիվը 

առանց մնացորդի կբաժանվի 3-ի: 
1/3

Առ։ 5 

Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ նարդու զառերը նետելիս առաջին զառի վրա հայտնված թիվը. 

ա. կլինի մյուսի վրա հայտնված թվի բաժանարար, 
14/36 = 7/18

բ. կլինի փոքր մյուսի վրա հայտնված թվից: 
15/36 = 5/12

Առ։ 6 

Ինչի՞ է հավասար 32 խաղաքարտերից պատահականորեն ընտրված հինգ խաղաքարտերի հերթականություն կազմելուհավանականությունը: 
1, քանի որ բոլոր հնարավոր հերթականությունները հաշված են:

Առ։ 7 

Դասարանում կա 12 տղա և 16 աղջիկ: Ինչի՞ է հավասար հավանականությունն այն բանի, որ վիճակահանությամբ ընտրված հերթապահըկլինի տղա: 
12/28 = 3/7

May 18

Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները»։

Մայիս։
https://gormaruqyan.edublogs.org/2026/05/14/փարվանա-բալլադը/
https://gormaruqyan.edublogs.org/2026/05/13/գործնական-աշխատանք-11/
https://gormaruqyan.edublogs.org/2026/05/11/վահան-թոթովենց-մարանը/
https://gormaruqyan.edublogs.org/2026/05/06/գործնական-քերականություն-5/
Ապրիլ։
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/29/դարձվածաբանական-բառարանից-դուրս-գրե/
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/28/գործնական-աշխատանք-241-247/
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/21/գործնական-աշխատանք-10/
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/19/արջավորս%2F
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/15/գործնական-աշխատանք-9/
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/06/ձայնարկությունը-որպես-խոսքի-մաս%2F
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/02/4306/
https://gormaruqyan.edublogs.org/2026/04/01/ածական-առաջանդրանքներ/
Մարտ։
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/05/մայրս%2F
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/04/հայոց-լեզու/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/02/երջանկության-իմաստը-պատմվածքի-ածակա/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/01/հ-սահյան-մեր-լեզուն/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/31/ածական-ածականի-համեմատության-աստիճ/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/19/վիլյամ-սարոյան-թե-ինչպես-է-քաղաքի-ձեռ/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/18/վախթանգ-անանյան-քարակոփ-կածան/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/15/մարիո-բենեդետիմարդիկ-որոնք-ինձ-դուր-ե/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/13/գարունը՝-նոր-կյանքի-սկիզբ/
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/11/թվական-որպես-խոսքի-մաս%2F
https://gormaruqyan.edublogs.org/2026/03/08/գործնական-աշխատանք-8/
Փետրվար։
Գործնական աշխատանք-217-221
Դաս Մթնոլորտի ընդհանուր շրջանառությունը։ Օդային զանգվածները
Տեքստային աշխատաանք
Հովհաննես Թումանյան: Անգին քարը
Խորամանկ թռչնակը։
Ածական — գործնական աշխատանք
Խորհրդավոր ծերունին
Երջանկությունը գումարով չի’ գնվի։
Գործնական աշխատանք 208-210
Բառարան — ընթերցման ֆլեշմոբ
Ածական անուն
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 199 – 202
Նեսոյի Քարաբաղնիսը
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 188-192
Դեկտեմբեր։
Այս ուսումնական տարվա իմ ձեռքբերումները։
Գործնական աշխատանք
Վիլյամ Սարոյան Ծննդյան տոներից երեք օր հետո
Գործնական աշխատանք
Հայոց լեզու Ղասարոս Աղայան-Նոր տարի
Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։
Սուրբ Ծնունդի օրվա առավոտը
Աշխարհում չարիքը քիչ կլիներ, եթե
Գրագիր Ջուլիոն
Վելվետե շալվարը
Հայոց լեզու գոյականի հոլովները
Բան ունեմ ասելու — Վիլյամ Սարոյան
Գործնական աշխատանք
Գործնական աշխատանք 160-164
Նոյեմբեր։
Գործնական աշխատանք
Ա. ԼԻՆԴԳԵՆ.ՄԱՆՉՈՒԿՆ ՈՒ ԿԱՌԼՍՈՆԸ
ԷԴՄՈՆԴՈ ԴԵ ԱՄԻՉԻՍ. ԳՐԱԳԻՐ ՋՈՒԼԻՈՆ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔ 139 – 142
ՀԵՏՐԱՔՐՔՐԱՍԵՐ ԲԵՍՍԻՆ. ՄԱՐԿ ՏՎԵՆ
Կխանգարեր կախարդանքը մեր աշխարհին թե կօգներ
Գոյականի հոլովները
Վանո Սիրադեղյանի Բուքը, երգը, երեխան
Հոկտեմբեր։
Հովհաննես Թումանյան: Անգին քարը
Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին։
Գործնական աշխատանք
ԵՂՋԵՐՈՒԻ  ՄԱՀԸ:  ՀՈՎՀ.  ԹՈՒՄԱՆՅԱՆ
ԿՐԿՆԱԿ ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Սեպտեմբեր։
Լուիս Ֆերնանդու Վերիսիմու. ,,Քիթը,,
ԲԱՂԱՁԱՅՆՆԵՐԻ ՈՒՂՂԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Երկու արաբների պատմությունը
Վ․ Սարոյան․ առակներ «Սրամիտ երիտասարդը»
Նարինջները
Գործնական աշխատանք
Արդարամիտն այն մարդն է, ով…։
Վիլյամ Սարոյան-Նարինջները

May 15

ԱՌԱՋԱԴՐԱՆՔ, ԱՊՐԻԼԻ 7-14, ԱՌԱՋԱԴՐԱՆՔ 7-ՐԴ ԴԱՍ.

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել դասագիրքը:

Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի բա­ժա­նո­ւմն ու ան­կու­մը/էջ 115-122/

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
ա­վատ և ա­վա­տա­ռու • ա­վա­տա­տի­րու­թյո­ւն • ա­զատ­ներ և ա­նա­զատ­ներ • Խոս­րով III Կո­տակ
(330-338) • Տի­րան • Ար­շակ II • Պապ • Ներ­սես Պա­րթև • Վռամ­շա­պո­ւհ • Դվին •
Ար­շա­կա­վան • Աշ­տի­շատ • Ձի­րա­վի ճա­կա­տա­մա­րտ
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ինչ­պե­՞ս ար­մա­տա­վոր­վեց ա­վա­տա­տի­րու­թյո­ւնն Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։

Տոհ­միկ ա­վա­գա­նու և պե­տա­կան պաշ­տո­նե­ու­թյան ա­ռա­վել խո­շոր ներ­կայա­ցու­ցիչ­նե­րին հատկաց­ված պե­տա­կան (ար­քայա­կան) հո­ղե­րը վե­րած­վե­ցին ժա­ռան­գա­կան սե­փա­կա­նու­թյա­ն՝ ա­վա­տի (ֆե­ո­դի), իսկ այդ հո­ղե­րո­ւմ ապ­րող բնակ­չությու­նը (գյու­ղա­ցի ա­զատ հա­մայ­նական­ներ)՝ ա­վա­տա­տե­րե­րից կա­խյալ հար­կա­տու բնակ­չու­թյա­ն։

բ. Բա­ցատ­րի­՛ր։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված թա­գա­վո­րա­կան իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը
ա­վա­տա­տի­րու­թյան ձևա­վոր­ման ըն­թաց­քո­ւմ։

Հողերի մասնատումից, նախարարների և եկեղեցու հզորացումից և դրսի ճնշունմներից:

գ. Հիմա­վո­րի­՛ր։ Ին­չո­՞ւ Հռո­մը չհան­դո­ւր­ժեց Պապ ար­քայի ձեռ­նար­կած վե­րա­փո­խու­թյո­ւն­նե­րը և
կազ­մա­կեր­պեց նրա սպա­նու­թյու­նը։


Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ի՞նչ ես կար­ծո­ւմ, ի՞նչ ա­ռա­վե­լու­թյո­ւն տվեց Հայոց ե­կե­ղե­ցո­ւն այն, որ
Պապ ար­քան ար­գե­լեց կա­թո­ղի­կո­սի ձեռ­նադ­րու­մը Կե­սա­րի­այո­ւմ։
2. Ընդ­հան­րաց­րո։ Ի՞նչ հետ­ևա­նք­ներ ու­նե­ցավ և կա­րող էր ու­նե­նալ այն, որ ար­քան, նա­խա­րար­նե­րն
ու ե­կե­ղե­ցին բա­ժան­վե­ցին Հռո­մի, Սա­սա­նյան­նե­րի և կե­նտ­րո­նա­ձիգ իշ­խա­նու­թյան կո­ղմ­ն ա­կից­նե­րի։
3. Գնա­հա­տի­՛ր: Որ­քա­նո­՞վ էր հիմ­ն ա­վոր Վռամ­շա­պո­ւհ ար­քայի՝ Հայոց հո­ղե­րը հոգ­ևոր-մ­շա­կու­թային
ճա­նա­պար­հով մի­ա­վո­րե­լու փոր­ձը։
Ա4 | Փո­փո­խո­ւթյո­ւն և շա­րու­նա­կա­կա­նո­ւթյո­ւն
Պատ­կե­րաց­րո՛ւ, որ դու Վռամ­շա­պո­ւհ ար­քան ես և մտա­ծո­ւմ ես հայոց գրեր ստեղ­ծե­լու մա­սին, բայց
պար­սից ար­քայի թույլտ­վու­թյու­նը չու­նե­ս։ Ինչ­պե­՞ս կփոր­ձես հա­մո­զել պար­սից ար­քային, որ նա թույլ
տա, որ հայե­րը սե­փա­կան գի­րն ու գրա­կա­նու­թյու­նը ստեղ­ծե­ն։


Ի­՞նչ ես կար­ծո­ւմ, ե­թե Վռամ­շա­պո­ւհ ար­քան չդի­մեր պար­սից ար­քայի­ն՝ հայոց գրե­րի ստեղ­ծու­մը թույլ
տա­լու հար­ցով, դա ի՞նչ խն­դիր­ներ կա­ռա­ջաց­նե­ր։

Մենք կարող է երբեք մեր լեզուն չէինք ստանալու, տարիներ պատմության մասին կկորեին։

1 | Հա­մե­մա­տի­՛ր և ներ­կայաց­րո­՛ւ: Կա­՞ն արդյոք տար­բե­րու­թյո­ւն­ներ եր­կու պատմիչ­նե­րի փո­խան­ցած տե­ղե­կու­թյո­ւն­նե­րո­ւմ։ Յու­րա­քան­չյո­ւր պատ­միչի տեքս­տո­ւմ գտի՛ր այն տե­ղե­կու­թյո­ւն­նե­րը, որ բա­ցա­կայո­ւմ են մյու­սի մո­տ։ Ի՞նչ
են հա­վե­լո­ւմ դրա­նք հիմ­նա­կան տե­ղե­կու­թյա­նը­։
2 | Մեկ­նա­բա­նի­՛ր: Ինչ­պե­՞ս կմեկ­նա­բա­նեք այն, որ թե՛ Փա­վս­տոս Բու­զան­դը,
թե՛ Մով­սես Խո­րե­նա­ցին սև գույ­նով են ներ­կայաց­նո­ւմ նոր քա­ղա­քի
բնակ­չու­թյանը։

Առաջադրանք 2

Ար­շա­կո­ւնյաց Հայաս­տա­նի սո­ցի­ալտնտե­սա­կան և մշա­կու­թային կյան­քը/էջ123-127/

Ա1 | Հասկացություններ և անուններ
Բնութագրի՛ր:
ուշ հել­լե­նի­զմ (կամ հետ­հել­լե­նի­զմ) • հայ­րե­նիք • պա­րգ­ևա­կա­նք • գան­ձա­գին •
վան­քա­պատ­կան • գոր­ծա­կա­լու­թյո­ւն­ներ • Յա­մբ­լի­քոս Բա­բե­լո­նա­ցի • Մար Ա­բաս Կա­տի­նա •
ա­պա­կե­գոր­ծու­թյո­ւն • Գառ­նի
Ա2 | Հիմնական գաղափարներ
ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ ա­ռա­նձ­նա­հատ­կու­թյո­ւներ ու­ներ Ար­շա­կու­նյաց ուշ հել­լե­նիս­տա­կան (կամ
հետ­հել­լե­նիս­տա­կան) Հայաս­տա­նի մշա­կույ­թը։ Ինչ­պի­սի՞ փո­փո­խու­թյո­ւն­նե­րի են­թա­րկ­վեց մշա­կույթն
այդ շր­ջա­նո­ւմ։
բ. Հիմա­վո­րի­՛ր։ Ի՞նչ քայ­լե­րի դի­մե­ցին Սա­սա­նյան­նե­րը՝ Հայաս­տա­նո­ւմ ի­րե­նց ար­քայա­տոհ­մը
հաս­տա­տե­լու հա­մար, ին­չո։
գ. Բա­ցատ­րի­՛ր: Ինչ­պե­՞ս է­ին կար­գա­վոր­վո­ւմ ար­քայի և նա­խա­րար­նե­րի հա­րա­բե­րու­թյո­ւն­նե­րը։
Ա3 | Քննադատական մտածողություն
1. Ընդ­հան­րաց­րո։ Ին­չո­՞վ էր պայ­մա­նա­վոր­ված Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ ար­քայա­կան
իշ­խա­նու­թյան թու­լա­ցու­մը։
2. Ճա­նա­չի­՛ր ազ­դե­ցու­թյու­նը։ Ի՞նչ հետ­ևա­նք­ներ ու­նե­ցավ քա­ղաք­նե­րի ան­կո­ւմն Ար­շա­կու­նյաց
Հայաս­տա­նո­ւմ։
3. Վեր­լու­ծի­՛ր: Ի՞նչ փո­փո­խու­թյո­ւն­նե­րի հան­գեց­րեց ա­վա­տա­տի­րա­կան կար­գե­րի ձևա­վո­րու­մը
Ար­շա­կու­նյաց Հայաս­տա­նո­ւմ։
Ա4 | Փո­փո­խո­ւթյո­ւն և շա­րու­նա­կա­կա­նո­ւթյո­ւն
Պատ­կե­րաց­րո՛ւ, որ դու Խոս­րով III Կո­տակ ար­քայի գրա­գի­րն ես, և քեզ հա­նձ­նա­րար­վել է շարադրել մի
պայ­մա­նա­գիր, ո­րը պե­տք է կնք­վի ար­քայի և իր նա­խա­րար­նե­րից մե­կի (ո­րո­շի՛ր ինքդ) մի­ջև։
Պայ­մա­նա­գի­րը պե­տք է նե­րա­ռի յու­րա­քան­չյո­ւր կող­մի պար­տա­կա­նու­թյո­ւն­նե­րը և ի­րա­վո­ւնք­նե­րը:­
Ի­նչ­պի­սի՞ պար­տա­վո­րու­թյո­ւն­ներ և ի­րա­վո­ւնք­ներ կու­նե­նար կող­մե­րից յու­րա­քան­չյու­րը։

May 14

«Փարվանա» բալլադը

Կարդա’ Հ. Թումանյանի <<Փարվանա>> բալլադը։

Առաջադրանքներ`

1.Ի՞նչ կարող եք ասել Փարվանա ճերմակ ամրոցի մասին: Եղե՞լ է արդյոք այդպիսի ամրոց, թե՞ գրողն է հորինել: Ի՞նչ գիտեք Փարվանա լճի մասին:


Փարվանա ճերմակ ամրոցը լեգենդային է։ Փարվանա լիճը գտնվում է Ջավախքում։

2.Ինչպե՞ս է Թումանյանը բալլադում մարմնավորել հավերժական սիրո գաղափարևը: Ինչի՞ խորհրդանիշ է անշեջ հուրը:
Անշեջ հուրը հավերժական սիրո ու անմար զգացմունքի խորհրդանիշն է։

3.Ինչպե՞ս է ավարտվում բալլադը, ովքե՞ր էին դարձել թիթեռներ և ինչո՞ւ էին պտտվում կրակի շուրջը:

Նրանք դարձել էին թիթեռներ ու պտտվում էին կրակի շուրջը։

4. Պարզի’ր, թե ի՞նչ է բալլադը։
Բալլադը պատմություն պատմող բանաստեղծություն է։