«Եռանկյուն։ Երկրաչափական կառուցումներ»
Գործնական աշխատանք
1. Գտիր տրված բառերի հնչյունափոխված արմատների անհնչյունափոխ ձևերը:
Թզաչափ – թիզ
խճանկար – խիճ
մշտատև – միշտ
կկվականչ – կկու
պտուտակ – պտույտ
փշրանք – փշուր
սիրալիր – սեր
ձիթապտուղ – ձեթ
մրջնաթթու – մրջյուն
խնկաման – խունկ
ժրաջան – ջուր
ծլարձակել – ծիլ
ալրաղաց – ալյուր
2. Որտեղ անհրաժեշտ է, գծիկի փոխարեն գրիր հ տառը:
Ապաշնոր-, խոր-ին, նիր-ել, նժդե-, նշխար-, խոնար-վել, նախագա-, ընդ-առաջ, ար-եստ, ընդ-ամենը, ընդ-անուր, օր-ներգ, արհամար-ել, լե-, ապաշխար-ել, աշխար-:
Ապաշնոր- ապաշնորհ։
Նիր-ել – նիրհել։
Նժդե – նժդեհ։
Խոնար-վել – խոնարհվել։
Նախագա – նախագահ։
Ար-եստ – արհեստ։
Ընդ-անուր – ընդհանուր։
Օր-ներգ – օրհներգ։
Աշխար- աշխարհ։
3. Բառաշարքում ընդգծել բայերը:
Արևագալ, թնդալ, ցախավել, զգալ, բղավել, ջահել, հմայել, ավել, շողալ, ձնհալ, շրխկալ, կոշկաթել, ծավալ, գդալ, սխալ, համակարգել, հողմարգել, ծամթել, ճնշել, անվայել:
4. Կապակցության իմաստը արտահայտիր գոյականով:
Բարին կամեցող- բարեկամ
բլուրների շարք-լեռնաշղթա
գարու հաց-բլիթ
երթևեկության ուղի-ճանապարհ
զենք կրող-զինվոր
զույգերով պար-զուգապար
ժամանակ անցկացնելը-ժամանց
դեմքի նկար – դիմանկար
չմուշկներով վազելը-չմուշկավազք
պատվեր տվողը-պատվիրատու
լուր բերողը-լրաբեր
ԲՆԱԿԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ ԵՒ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ: ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ԽՄԲԱՎՈՐՈՒՄԸ: ՌԵՍՈՒՐՍԱԱՊԱՀՈՎՎՈՒԹՅՈՒ

Դասի հղումը
Դիտել տեսանյութը
Պատասխանել հարցերին
1.Սահմանե’լ բնական ռեսուրս և բնական պայման հասկացությունները:
Բնական ռեսուրսները բնության հարստություններ են, որոնք մարդը օգտագործում է իր կարիքների համար։
Բնական պայմանները բնության պայմաններ են, որոնք ազդում են մարդկանց կյանքի և աշխատանքի վրա։
2.Ի՞նչ է Ռեսուրսապահովվածություն, ի՞նչ տեսակներ կա:
Ռեսուրսապահովվածությունը ցույց է տալիս, թե որքան ռեսուրս է բաժին հասնում մարդկանց կամ որքան ժամանակ կբավականացնի ռեսուրսը։
Տեսակները՝ մեկ բնակչի հաշվով և ժամանակային։
3.Թվարկե’լ բնական ռեսուրսները’ ըստ ծագման, օգտագործման, սպառման և վերականգնման հատկանիշների:
4.Հայաստանի Հանրապետության տարեկան մուտք է գործում 8,5 մլրդ խորանարդ մետր ջուր:Հաշվե’լ Ռեսուրսապահովվածություն մեկ բնակչի հաշվով:
Ուղիղ հակադարձ համեմատություններ
Վահան Թոթովենց, «Մարանը»

Մեծ եղբայրս՝ Հակոբը, պահում էր մի արաբական ձի, որ ծնվել էր մեր տանը և երբեք չէր տեսել
արմավենի, և ոչ էլ նրա սմբակները մխրճվել էին հարավի տաք ավազներում, բայց նրա աչքերի խորությանը մեջ կար հարավային պեյզաժների ամբողջ սարսուռը, և նրա վրնջյունի մեջ մենք զգում էինք անհուն անապատների կարոտը։
Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա։
Մարանը սանձ չէր տեսել իր կյանքում, նա ազատորեն ման էր գալիս մեր տանը, մինչև անգամ ճաշի ժամանակ, երբ մեծ ընտանիքը բոլորվում էր մեծ սեղանի շուրջը, նա գալիս էր, դունչը հանգչեցնում էր Հակոբի ուսին և սպասում մինչև նա շաքար տար, հետո դնում էր հորս ուսին, հուսկ ապա՝ մորս։
Մայրս, անհուն բարությամբ և նոր հարսի ջինջ ժպիտով, տալիս էր վերջին շաքարը ու հրամայում նրան գնալ պարտեզ։
Մարանը, շաքարը խրտխրտացնելով, գնում էր դեպի պարտեզ, որտեղից նա մի անգամ վրնջում էր իբրև տեղեկություն, որ արդեն պարտեզում է։
Այս վրնջյունի ժամանակ եղբայրս կանգ էր առնում, մինչև անգամ պատառը դեռ բերանին չհասցրած՝ ձեռքը մնում էր օդում, հրճվանքից կարմրում էր և շշնջում․
— Սիրեմ քըզի․․․
Ամեն գիշեր Հակոբը պետք է վեր կենար, գնար Մարանի մոտ, մի անգամ նայեր, շոյեր, համբուրեր և վերադառնար անկողին։ Մարանի սենյակը (ախոռ չէր կարելի կոչել նրա գիշերած վայրը) գտնվում էր հորս և մորս սենյակի տակը։ Կեսգիշերին, հանկարծ, երբ լսվում էր Մարանի խրխինջը, մեղմ և ջինջ, հայրս ասում էր.
— Ակոբը գնաց սիրելիին քով։
Ամեն կիրակի օր Հակոբը Մարանին տանում էր հերկված դաշտը և բաց թողնում․ Մարանը քամու նման թռչում էր, սահում էր նա հերկված դաշտի վրայից, ինչպես սուրացող ալիք։
Քաղաքի երիտասարդների համար մեծագույն հաճույք էր հավաքվել դաշտը, տեսնելու Մարանի վազքը։ Մարանը հասնում էր դաշտի պռնկին, կանգ էր առնում, պայծառ աչքերով նայում հեռո՜ւն, հեռո՜ւն։ Ւ՜նչ էր երազում այդ թովիչ անասունը, ո՜վ իմանար, ապա վերադառնում էր սուրացող ալիքի նման, գալիս, կանգնում էր Հակոբի մոտ։ Հակոբի թևերը բացվում էին, փաթաթվում նրա վզին, շրթունքները մոտենում էին նրա քրտնած սև ստևներին և համբուրում։
— Գիտես քի ամպի վրայեն կթռի, — ասում էին շատերը։
Հակոբը բերում էր տուն Մարանին, Գոգոն անխախտ պատրաստած կլիներ մի թարմ ձու։ Հակոբն ամեն անգամ Մարանին դուրս տանելուց և բերելուց հետո՝ մի թարմ ձու էր խփում նրա ճակատին, ջարդում, որպեսզի չար աչքերը խափանվեին։
Հակոբի ամբողջ զբոսանքը Մարանն էր։ Երբ միջնակարգն ավարտեց, և հայրը նրան առաջարկեց գնալ բարձրագույն դպրոց՝ նա մերժեց միայն այն մտահոգությամբ, որ Մարանին չէր կարող տանել հետը Պոլիս, Պրուսա և կամ Եվրոպա։
Հակոբի ընկերները, նրա հասակակիցներն էլ տանը չէին մնում, նրանց մեջ զարթնել էր տղամարդը, որոնում էին աղջիկներ զանազան անկյուններում, դռների ճեղքերից, պատուհանների բացվածքներից, եկեղեցում, փողոցում, բաղնիսի դռան առաջ։ Նրանց խոսակցությունը կինն էր, չարշաֆի մեջ փաթաթված այդ անիմանալի, դյութական, միստիկ արարածը, որի ձայնը տակնուվրա էր անում նրանց հոգին։
Նրա հասակակիցներից շատերը պսակվեցին, երեխաներ ունեցան, իսկ Հակոբի համար ամենաերջանիկ օրն այն օրն էր, երբ պետք է գնար արոտները Մարանի հետ։ Տանում էր հետը մի վրան ու գնում արոտ։
Ուրեմն, Հակոբը ամբողջ երեք ամիս պիտի ապրեր Մարանի հետ շունչ շնչի, գիշերը պիտի քներ վրանի տակ, Մարանն էլ գլուխը կախ արած նրա գլխի վրա։ Ամբողջ օրը Մարանն ուտում էր թարմ խոտը և կշտանալուց հետո կանգնում էր արևի տակ և անվերջ երերում էր գլուխը դեպի վեր և դեպի վար, իսկ Հակոբը, նստած վրանի շվաքում՝ դիտում էր ու հրճվում։
Հակոբը ժամերով խոսում էր Մարանի հետ, հարց էր տալիս, պատասխաններ ստանում, ծիծաղում, երբեմն մտերմորեն կշտամբում նրան։
— Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես, — հարցնում էր Հակոբը։
Մարանը վրնջում էր։
— Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Մարանը պոչը թափ էր տալիս, գլուխը երերում։
— Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք։
Մարանը մոտենում էր Հակոբին, կծում ֆեսը և թափ տալիս օդում։
Այսպես անվերջ խոսում էին նրանք, երկու մտերիմ ընկերների պես, ոչ մի տարաձայնություն, ոչ մի անհամություն երկու ընկերների միջև։
Երեկոները Հակոբը պառկում էր վրանի առաջ, երկնքին հառած՝ երգում էր։ Մարանը կանգնած լսում էր նրան առանց շարժվելու, այդ մշտապես անհանգիստ անասունը ոչ մի շարժում չէր փորձում, և երբ Հակոբը դադարեցնում էր երգր, Մարանը գլուխը կախում էր տխուր։
— Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար, հա՞, Մարան, — հարցնում էր Հակոբը։
Մարանը, իբրև պատասխան, վրնջում էր ոսկեհնչյուն։
Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ։
Աշնան մեջերին Հակոբը և Մարանը վերադառնում էին տուն։ Հայրս և մայրս դիմավորում էին երկու ընկերներին։ Հակոբը՝ առողջ, մեծղի, հզոր, արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը, ամբողջ վրայից բուրում էր դաշտերի և կանաչների թարմ հոտը, իսկ Մարանը՝ գիրացած, աշխույժ, ավելի ու ավելի պայծառացած, վճիտացած աչքերով և ավելի ոսկեհնչյուն վրնջյունով։
Նրանք իրենց հետ տուն էին բերում հեռավոր դաշտերի թարմությունը, բերում էին իրենց հետ աստղերի ձայնը։ Երբ Մարանն արձակում էր իր առաջին խրխինջը, մեզ թվում էր, որ լուսավորվում էր մռայլ տունը, կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում։
Մայրս ասում էր հորս․
— Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն։
Տունը տուն դարձնողը Հակոբն էր և իր անասուն ընկերը, մի անբաժանելի և ամենացանկալի մասը տան, որի ձայնը կախվում էր մեր տան բոլոր պատերից, անկյուններից, առաստաղից և պարտեզի բոլոր ծառերի ճյուղերից։
Հակոբը քաշում բերում էր երեխայի օրորոցը, երեխան մեջը, դնում բակի մեջտեղը և ասում Մարանին․— Վրայեն անցիր։
Մարանը ծառս էր ելնում, խրխնջում և թեթևաբար ցատկում երեխայի օրորոցի վրայից ու վերադառնում, լիզում Հակոբի ձեռքը, իսկ Հակոբը փոխադարձ՝ համբուրում էր նրա ճակատի հավկիթաձև սպիտակը։Մեծ զվարճալիք էր մեզ համար, երբ Մարանը գնում էր ավազանի ափին, նայում ջինջ ջրի մեջ և, տեսնելով իր արտացոլումը՝ ցատկում էր, նորից նայում, էլի տեսնում, էլի վեր֊վեր ցատկոտում և վերջ ի վերջո դունչը մոտեցնում ջրին, փռշտում, որից ջուրն ալիքավորվում էր, պատկերը բեկբեկվում, և ուրախանալով, որ հաղթեց ջրի խորքում եղող ինչ֊որ անասունի, խրխնջում և վազում էր դեպի պարտեզի կեռասենիների ծառուղին, այդ ծառուղուց մի ուրիշ ծառուղի, մինչև պարտեզի մութ թավուտները։
Հակոբը, պատահեր, որ հյուր գնար մի տեղ և ստիպված լիներ երկար մնալու, կգտներ մի պահ, կծլկվեր հյուրընկալողներից, կգար տուն, Մարանին կտեսներ և նորից կգնար։ Եթե չգար, դա նշանակում էր, որ մայրս նրան խոսք տված կլիներ՝ շատ մոտիկից հսկել Մարանին, ամեն րոպե չհեռացնել նրան իր աչքերից։
Իսկ եթե պատահեր, որ Մարանին հետը տաներ (շատ անգամ էր տանում, որովհետև հաճախ Հակոբը հրավիրվում էր Մարանի հետ, մի տեսակ՝ հանդերձ ընտանյոք), Հակոբը մի ձու էր դնում նրա գավակի վրա և այդպես տանում։ Մարանը, որպեսզի ձուն չընկնի իր գավակից, քայլում էր դանդաղ, փոխում էր քայլվածքի ձևը, քայլում էր ալիքանման օրորվելով։ Փողոցում չէր լինի մի մարդ, որ կանգ չառներ և չդիտեր Մարանի այդ դժվարին խաղը։
Այսպես էին ապրում երկու ընկերները՝ Հակոբը և Մարանը։
Առաջադրանքներ:
1.Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:
Մխրճվել – խրվել, մտնել։
Վրնջյուն – խրխնջյուն, խրխինջ։
Անհուն – անսահման, անեզր։
Սաթ – էլեկտրոն։
Ողորկ – կոկիկ, հարթ։
Պռունկ — եզր, ծայր։
Արոտ — կենդանիների խոտածածկ վայր։
Գավակ — ձիու մեջքի մասը։
Շվաք — ստվեր։
2.Հերոսների խոսքը դարձրու արևելահայերեն:
«Սիրեմ քըզի․․․» – Սիրում եմ քեզ։
«Գիտես քի ամպի վրայեն կթռի» – Գիտես՝ ամպերի վրայից կթռչի։
«Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես» – Մարան, այսօր լավ կերե՞լ ես։
«Շուտով տուն տ՚երթանք» – Շուտով տուն կգնանք։
«Հը՞, չե՞ս ուզեր, կուզե՞ս շատ կենանք» – Հը՞, չե՞ս ուզում, ուզո՞ւմ ես երկար մնանք։
«Նորեն խա՞ղ ըսիմ քըզի համար» – Նորի՞ց երգ երգեմ քեզ համար։
«Հաջի էֆենդի, կենե տունը եղավ տուն» – Հաջի էֆենդի, հիմա տունը իսկապես տուն դարձավ։
3.Նշիր Մարանին նկարագրող ամենագեղեցիկ հատվածը:
«Ձին, որին Հակոբը Մարան էր կոչում, սև էր, ինչպես սև սաթը, փայլուն և ողորկ, երեք ոտները սպիտակ և հավկիթաձև սպիտակը ճակատի վրա»։
4.Պատմիր կենդանիների մասին քո վերաբերմունքի կամ քո սիրելի կենդանու մասին:
Ես կենդանիներին շատ էմ սիրում, ամենաշատը իմ փոքրիկ կատու Ջոլիին նա շատ խաղարկոտ էր և փափուկ ամեն օր նա ճանապարհում էր ինձ և եղբորս դպրոց։ նա ամենասիրուն և փափուկ կենդնանին էր։
5. Ընդգծիր համեմատությունները:
«սև էր, ինչպես սև սաթը»
«քամու նման թռչում էր»
«ինչպես սուրացող ալիք»
«վերադառնում էր սուրացող ալիքի նման»
«արևից եփած, ինչպես խաղողի ողկույզը»
«Կյանքը սավառնում էր, ինչպես անվերջ մեծաթև մի առավոտ»
«կարծես ոսկյա սալի վրա աստղեր էին ընկնում և պայթում»
«երկու մտերիմ ընկերների պես»
6.Պատմվածքից դուրս գրել ուրիշի ուղակի խոսքով գրված նախադասությունները և դարցնել անուղակի։
Ուղակի – Հակոբը հարցնում էր։ Մարան, էսօր աղեկ կերե՞ր ես։
Անուղակի – Հակոբը հարցնում էր Մարանին, թե արդյոք այդ օրը լավ կերե՞լ էր։
Ուղակի – Շուտով տուն տ՚երթանք,— ասում էր Հակոբը։
Անուղակի – Հակոբը ասում է, որ շուտով տուն պտի գնանք։
ՈՒՂՂԱՆԿՅՈՒՆ ԵՌԱՆԿՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՅՏԱՆԻՇՆԵՐԸ
ԳՈՐԾՆԱԿԱՆ ՔԵՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1․ Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի´ր և տեքստը վերականգնի´ր:
Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Ձին գնաց ու պատմեց մարդուն: Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում: Հետո շունն ու եզը հերթով եկան: Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ, ո՜ւզ:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Մի երկուշաբթի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո´ւղտ, ա´յ ուղտ, դո´ւրս արի ու մեզ նման աշխատի´ր:
Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
Ճիշտ տեքստի ձև՝
Ուղտը շատ ծույլ էր, մարդու մոտ աշխատել չէր ուզում ու աշխատանքից խուսափելու համար ապրում էր Ոռնացող անապատում:Այնտեղ այս ահավոր ծույլը փուշ, ճյուղ, կաթնախոտ ու տատասկ էր ուտում: Մի առավոտ ձին՝ թամբը մեջքին, սանձը բերանին, եկավ մոտն ու ասաց.
-Ո՛ւղտ, ա՛յ ուղտ, դո՛ւրս արի ու մեզ նման աշխատի՛ր:
Ուղտը պատասխանեց.
-Ո՜ւզ,ո՜ւզ:
Ձին գնաց ու պատմեց մարդուն: Հետո շունն ու եզը հերթով եկան:
Ուղտը նրանց էլ միայն «ուզ» ասաց: Հենց այդ «ուզն» էլ նրան պատիժ դարձավ. դրանից մեջքին կուզ աճեց:
2․ Տրված բառերի իմաստները արտահայտի´ր բառակապակցություններով:
Օրինակ՝ դարավերջ — դարի վերջը,
աշխատասենյակ — աշխատելու համար նախատեսված սենյակ:
Գառնարած – գառեր արածեցնող, բարեսիրտ – բարի մարդ, չարամիտ – չար մարդ, լեռնագագաթ – լեռի գագաթ, արագահոս – արագ հոսող, հարթավայր – հարդ վայր, աստղագիտություն – աստղերի մասին գիտություն:
3․Նախադասություններն ավարտի´ր:
Մի մարդ շուկայից ոչ թե ձեռնասուն կաքավ գնեց, այլ մի հացի կտոր։
Սի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, ուրեմն պետք է կուտ գնի։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, իսկ նրա ընկերը մի շուն։
Մի մարդ շուկսայից ձեռնասուն կաքավ գնեց, որպեսզի ուտելիք ունենա։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որովհետև այն նրան պետք էր։
Մի մարդ շուկայից ձեոնասուն կաքավ գնեց, որը շատ մեծ էր։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որից նա փետուրներ հավաքեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, որին նա կուտ տվեց։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, երբ նա ճամփորդում էր։
Սի մարդ ձեոնասան կաքավ գնեց այնտեղից, որտեղից նա գնել էր կուտ։
Մի մարդ շուկայից ձեռնասուն կաքավ գնեց, թեև նա փող չուներ
4․ Տրված գոյականներին ածանցներ ավելացրո´ւ և կազմի´ր ածականներ:
Սիրտ, վախ, քար, մայր, երկինք, արև, փայտ, լեռ(ն), փողոց, երկաթ, օդ, ծաղիկ, եղբայր, ոսկի, արծաթ, ծով, Ամերիկա, Ֆրանսիա, Գերմանիա:
5. Երկու հետևություններից ո՞րն ես ճիշտ համարում: Պատասխանդ պատճառաբանի´ր:
Կոշիկի եվրոպական հայտնի մի ֆիրմա իր աշխատակիցներից երկուսին Աֆրիկա ուղարկեց, որ պարզի, թե իր կոշիկներն այնտեղ կարո՞ղ Է վաճառել: Շուտով գործուղվածներից մեկը հայտնեց. «Կոշիկ արտահանելու ոչ մի հեռանկար չկա. այստեղ բոլորը բոբիկ են քայլում»: Մյուսը դրությունն այլ կերպ գնահատեց. «Հեռանկարները հիանալի են. բոլորը բոբիկ են քայլում»:
Դարձածքներ
ԴԱՍ 5.5 ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՌԱՍԱՅԱԿԱՆ, ԷԹՆԻԿ ( ԱԶԳԱՅԻՆ) ԵՒ ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄ
1. Ռասաների առաջացում
Առաջացել են տարբեր կլիմայի և տարածքների ազդեցությամբ, մարդկանց խառնվելուց էլ՝ անցումային ռասաներ։
2. Հիմնական ռասաներ
Եվրոպոիդ՝ բաց մաշկ, նեղ քիթ
Մոնղոլոիդ՝ դեղնավուն մաշկ, նեղ աչքեր
Նեգրոիդ՝ մուգ մաշկ, գանգուր մազեր
3. Տերմիններ
Ցեղ՝ փոքր խումբ
Ժողովուրդ՝ մեծ խումբ
Ազգ՝ լեզու ու մշակույթ ունեցող ժողովուրդ
Լեզվախումբ՝ նման լեզուներ
Լեզվաընտանիք՝ հարազատ լեզուների մեծ խումբ
4. Հայ էթնոս
Ձևավորվել է Հայկական լեռնաշխարհում տարբեր ցեղերի միաձուլումից։