October 19

Մայրենի -Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է – 19.20.2022

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Քամին փչում է և ջրվեժը, առուն, ծառը, ծտերը շարժվում են, դրա համար թվում է թե ծափահարում են:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

ԻՆձ դուր են գալիս քամու գանձերը և որ ինքը մեծահարուստ է:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Գույնով: Դեղին հրդեհ, դեղին ծուխ , ոսկի տերև

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

July 19

Իմ մասին

Ես Գոռ Մարուքյանն եմ: Ես սիրում եմ տանկ և մեքենա։ Սիրում եմ կապույտ գույնը: Սիրում եմ նկարել և խաղալ: Ես սիրում եմ մաթեմատիկա: Եվ ես սիրում եմ կատու։

Category: Ես | LEAVE A COMMENT