January 11

Սովորողի անհատական ուսումնական պլան 

ՈՒսումնական երկրորդ շրջան 

  • Բաժնի բացում.  «Անհատական ուս. պլան» կամ «Ձմեռային ճամբար 2024» 
  • Սովորողի անուն-ազգանուն՝
    Գոռ Մարուքյան  
  • Ընտրած ջոկատ՝ 13-րդ 
  • Ընտրած նախագծեր՝ Հունվարյան ճամբարի նախագծեր

Իրականացնելու ենք՝

  Սովորող-սովորեցնող: Գուգլ ձևաթուղթ: Ինքնաստուգման թեստերի և ֆլեշմոբների կազմում/համագործակցային նախագիծ:

Ազգագրական փառատոն+արտադրությամբ ուսուցում+մաթեմատիկա

Լոգոների և QR կոդերի ստեղծում: Սովորող-սովորեցնող

«Ռազմական», «Չարխափան» պարերի ուսուցում/

Հայրենագիտական նախագիծ Անի Ենգոյանի հետ

Հանրակրթական դիջիթեք 2024

Սովորող-սովորեցնող/Learningapps.org/ուսումնական խաղերի ստեղծում

Տեխնոլոգիական նախագիծ

Ճամփորդություններ՝ 

Սևաբերդ

Այց Սահադաշտ

Այց կենտրոնական բանկի թանգարան

  • Իմ(սովորողի) առաջարկած նախագիծը(եթե կա այդպիսի) 
    Առաջարկ չունեմ
  • Ճամփորդություններ, որոնց մասնակցելու եմ՝ Սևաբերդ

          Այց Սահադաշտ

         Այց կենտրոնական բանկի թանգարան

  • Ստուգատեսներ, որոնց մասնակցելու եմ՝

Ազգագրական

 Բնագիտատեխնիկական

Դիջիթեք

Մարզական

January 27

3-րդ շաբաթվա ամփոփում

Երրորդ շաբաթը ճամփորդություններով լի շաբաթ էր, որին ես անհամբերությամբ էի սպասում։ Մենք նախատեսում էինք գնալ Աշտարակ, որին ցավոք ես չկարողացա մասնակցել։ Սակայն մասնակցեցի Գեղասահքի դպրոց այցելությանը։ Ես շատ եմ սիրում սառույցի վրա սահել, և դա ինձ մոտ միանգամից շատ լավ ստացվեց։ Իսկ եղբայրս այդ օրը մասնակցեց կուբիկ ռուբիկի մրցաշարին և զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ավարտվում է մեր վերջին շաբաթը և սկսվում է ուսումնական ծրագիրը։

January 27

2-րդ շաբաթվա ամփոփում

Երկրորդ շաբաթը ևս նման էր առաջին շաբաթվան։ Կրկին խաղում էինք խաղեր, մասնակցում ֆլեշմոբներին և տարբեր մրցույթների։ Նախապատրստվում էինք գնալ ճամփորդության Աշտարակ և Գեղասահքի դպրոց։ Բացի խաղային դասերից ոչ մի տարբերվող բան չի եղել, դրա համար էլ չեմ կարողանում երկրորդ շաբաթը հիշել։

January 27

1-ին շաբաթվա ամփոփում

Սա այն շաբաթն էր, երբ մենք արձակուրդններից հետո վերադարձանք դպրոց։ Մենք բաժանվեցինք ջոկատների, որտեղ տարբեր դասարանների աշակերտները խմբավորվել էին ըստ իրենց ընտրած առարկաների։ Ես մայրենիի ջոկատում էի։ Բոլոր դասերը հետաքրքիր խաղերի միջոցով էինք անում։ Օրինակ Հայրենագիտության ժամին ընկեր Սոնան մեզ հարցեր էր տալիս և մենք խմբերով փորձում էինք պատասխանել։ Մայրենի լեզվի ժամի համար բոլորով տանից զարգացնող խաղեր էինք տանում և խմբերով խաղում։ Իսկ դասերից հետո ֆուտբոլ էինք խաղում դպրոցի բակում։ Կարոտել էի իմ դպրոցը և ընկերներին։