January 31

Մայրենի – 01.02.2023

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, բառարանի օգնությաբ դրանց բացատրություններն իմացեք։
    բանեցնում – աշխատեցնել
    ջոկ – առանձին
    մոզի՝ – կովի ձագ
    թոկը – պարան
    խարխուլ – կիսաքանդ
    գանգատ – բողոք
  2. Տեքստից դուրս գրեք 2 հականիշ բառ։ 
    հիմար-խելոք
    աղքատ – հարուստ
  3. Տեքստից դուրս գրեք դարձվածքները, բացատրեք դրանց իմաստները։
    շալակս կտաս – ստիպել որ շալակի
    աչքերը չորս է անում – աչքերը չռել, զարմանալ
  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հիմար եղբայրը միամիտ է, իսկ խելոքը՝ խորամանկ:
  5. Մեկնաբանեք հեքիաթի ավարտն, ինչո՞ւ անխելքին ոչ ոք չօգնեց։
    Որովհետև չհավատացին նրաք պատմածին:
  6. Եթե դուք լինեիք հեղինակը, հեքիաթն ինչպե՞ս կանվանեիք։
    Սովորիր, որ հաղթես:
  7. Հեքիաթի համար նկար նկարեք։
January 31

  1. Ответь на вопросы.
    О чём ты любишь читать книги?
    Я люблю читать о футболе.
    О чём смотрел (смотрела) мультфильм?
    Я смотрел х о животных
  2. Скажи, на какие вопросы можно дать эти ответы.
    О чём рассказывал мальчик?
    — Мальчик рассказывал о друзьях.
    О чём вы читали сегодня?
    — Сегодня мы читали книгу о птицах.
    О ком вам сегодня рассказывали?
    — Наша учительница рассказывала о Пушкине.
    О чём вы писали?
    — Мы писали о дружбе.
  3. Напиши рассказ о своём любимом занятии.
    Начни так:
    Я хочу рассказать о футболе
    футбол это вид спорта который я обожаю. Я могу часами играть футбол дома, на занятиях и на площадке. Я знаю о многих знаминитых футболистах
    .

January 27

3-րդ շաբաթվա ամփոփում

Երրորդ շաբաթը ճամփորդություններով լի շաբաթ էր, որին ես անհամբերությամբ էի սպասում։ Մենք նախատեսում էինք գնալ Աշտարակ, որին ցավոք ես չկարողացա մասնակցել։ Սակայն մասնակցեցի Գեղասահքի դպրոց այցելությանը։ Ես շատ եմ սիրում սառույցի վրա սահել, և դա ինձ մոտ միանգամից շատ լավ ստացվեց։ Իսկ եղբայրս այդ օրը մասնակցեց կուբիկ ռուբիկի մրցաշարին և զբաղեցրեց 5-րդ տեղը։ Ավարտվում է մեր վերջին շաբաթը և սկսվում է ուսումնական ծրագիրը։

January 27

2-րդ շաբաթվա ամփոփում

Երկրորդ շաբաթը ևս նման էր առաջին շաբաթվան։ Կրկին խաղում էինք խաղեր, մասնակցում ֆլեշմոբներին և տարբեր մրցույթների։ Նախապատրստվում էինք գնալ ճամփորդության Աշտարակ և Գեղասահքի դպրոց։ Բացի խաղային դասերից ոչ մի տարբերվող բան չի եղել, դրա համար էլ չեմ կարողանում երկրորդ շաբաթը հիշել։

January 27

1-ին շաբաթվա ամփոփում

Սա այն շաբաթն էր, երբ մենք արձակուրդններից հետո վերադարձանք դպրոց։ Մենք բաժանվեցինք ջոկատների, որտեղ տարբեր դասարանների աշակերտները խմբավորվել էին ըստ իրենց ընտրած առարկաների։ Ես մայրենիի ջոկատում էի։ Բոլոր դասերը հետաքրքիր խաղերի միջոցով էինք անում։ Օրինակ Հայրենագիտության ժամին ընկեր Սոնան մեզ հարցեր էր տալիս և մենք խմբերով փորձում էինք պատասխանել։ Մայրենի լեզվի ժամի համար բոլորով տանից զարգացնող խաղեր էինք տանում և խմբերով խաղում։ Իսկ դասերից հետո ֆուտբոլ էինք խաղում դպրոցի բակում։ Կարոտել էի իմ դպրոցը և ընկերներին։