October 31

Մայրենի – 31.10.2022

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։

Գահ – թագավորի աթոռ

Հողմ – ուժեղ քամի

Հալածական – հետապնդվելով

  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։

Վաղուց – նոր

բարձր – ցածր

չար – բարի

բաժնել – հավաքել

լայն – նեղ

տանում – բերում

միասին – առանձին

  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության»

Սարի մասին է խոսքը:

  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։

Սպիտակ, որովետև սպիտակ ամպի մեջ չկա անձրև։

  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Երկնքում երկու սև ամպ մի օր հանդիպում են, իրար են բախվում և սկսում են իրար վրա գոռգոռալ, որից հետո վիճում են և լաց լինում։ Ուժեղ անձրեւ է գալիս։ Ծառերը նայում են վերև և ուրախանում։

Վերջապես հոգնում են վիճելուց և սկսում բռնոցի խաղալ։ Վազում են, հոգնում և նստում սարի գլխին հանգստանալու։ Նայում են ներքև և տեսնում, թե ինչքան են ուրախացել ծառերն ու ծաղիկները։ Իրենք էլ ծիծաղում են իրենց անկարգության վրա և խոստանում միմյանց հաճախ այդպես խաղալ։

Հետո հեռանում են սարից և թույլ տալիս, որ արևը ժպտա։ Գեղեցիկ արևը դուրս է գալիս և ջերմացնում աշխարհը և մարդկանց։

October 19

Русский язык щипяшие 20.10.2022

В словах женского рода, отвечающих на вопросы кто? что?, после ж, ш, щ, ч пишется ь (мягкий знак): рожь, мышь, помощь, речь. На конце слов мужского рода, отвечающих на те же вопросы, ь не пишется: луч, сторож, плащ, малыш.

Выпиши существительные мужского и женского рода в два столбика. Где нужно, вставь ь.
Дочь, мышь, рожь, печь, помощь, малышь , полночь , плащь .

кирпич, шалаш, этаж, уж, сторож.

Прочитай загадки, напиши отгадки.
Он серенький на вид, но пеньем знаменит.
Одежды себе не шью, а ткань всегда тку.
Осенью в щель забирается, а весной просыпается.
Крылья имеет, но без перьев. комар

Придумай существительные с шипящим согласным звуком на конце и запиши с ними словосочетания.
Образец: красивая брошь.


Слова для справок: плащ, ночь, мяч, печь, плач, ёж, глушь, нож, матч.


Морозная ночь, футбольный мяч, русская глушь громкий плач, интересный плащ , колючий ёж, лесная

October 19

Մայրենի – Հնչյունաբանության վերաբերյալ առաջադրանքներ – 12.10.2022

1Հաշվի՛ր տրված բառերի հնչյունների և տառերի քանակը։ Օրինակ՝ ոզնի- 5 հնչյուն, 4 տառ

Ոսպ, երկիր, սանր, սև, ոսկի, աստղ, երազ, շուն, երշիկ, տերև, տանձ, թեթև, ողնաշար, եկեղեցի, հարկ, ձնծաղիկ, ճուտիկ, ճնճղուկ,ոչխար։

Ոսպ 3 տառ 5 հնչյուն

2Լրացրու նախադասությունը, պատասխանիր հարցերին։

Հայերենն ունի 39 տառ 36 հնչյուն.

ա. Ո՞ր տառերն են նյուն հնչյունն արտայատում –

բ. Ո՞ր տառերն են մեկից ավելի հնչյուն արտահայտում –

3Ըստ հնչյունների և տառերի քանակի խմբավորեք բառերը, պետք է ստանալ 6 բառանի երկու խումբ։

Երազ, ոզնի, միրգ, սարք, գնդակ, միրգ, բարև, մարդ, շղթա, արկղ, լույս, հոգի։

Վանկատման վերաբերյալ առաջադրանքներ

1. Բառերն վանկատեք՝ ուշադրություն դարձնելով գաղտնավանկի ը-ին:

Մրգատու, նրբերշիկ, մշտաժպիտ, անսնունդ, փնտրել, սրտատրոփ, մշտադալար:

2. Գղտնավանկ ունեցող բառերը դուրս գրեք:

Ակնոց, գնդակ, կախիչ, մատիտ, տղա, անգիր, վագր, հալվա, մտրակ, սուլիչ, անգլուխ, մտածել:

3. Վանկատեք բառերը

Օրինակ` հուսախաբ-հու-սա-խաբ

Հուսախաբ, բուսակեր, սրբատաշ, մսակեր, լուսավոր, մթնշաղ, գրչաման, մեղվպահ, շնաձուկ, ծխապատ, լեզվակռիվ, ստախոս:

October 19

Մայրենի -Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է – 19.20.2022

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

Քամին փչում է և ջրվեժը, առուն, ծառը, ծտերը շարժվում են, դրա համար թվում է թե ծափահարում են:

  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:

Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

ԻՆձ դուր են գալիս քամու գանձերը և որ ինքը մեծահարուստ է:

  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:

Գույնով: Դեղին հրդեհ, դեղին ծուխ , ոսկի տերև

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր:

October 18

Բնագիտություն – Հարավային, Հյուսիսային Ամերիկաներ – 19.10.2022

  1. Հարավային Ամերիկա

Հարավային Ամերիկայում, որ ձևով նման է եռանկյան, ընդամենը  12 անկախ երկիր անկախ երկիր կա, նաև Գվիանան, որը պատկանում է Ֆրանսիային:

Հարավային Ամերիկայում կան անապատներ, բարձրաբերձ լեռներ, իսկ Վենասուելայում` Հուրոն գոտի վրա գտնվում է աշխարհի ամենաբարձր ջրվեժը` Անխելը, որն ունի 1054 մետր բարձրություն: Մայրցամաքի ամենամեծ պետությունը Բրազիլիան է։ Հարավային Ամերիկայի ամենաբարձր լեռը Ակոնգագուան է, 6.960 մետր բարձրությամբ, որը գտնվում է Արգենտինայում: Արգենտինայում է գտնվում նաև մայրցամաքի ամենամեծ անապատը՝ Պատագոնիան։ Ամենաերկար գետը Ամազոնն է, որը հիմնականում հոսում է Բրազիլիայի տարածքով, ընդհանուր երկարությունը կազմում է 6.440  կիլոմետր։  Ամազոնում են գտնվում պիրանյա ձկները և հսկա ալիգատոր կոկորդիլոսները։

  • Հյուսիսային Ամերիկա

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ  3-րդ մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ, Կանադա, Մեքսիկա:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան 20  երկիր կա։ Ամենամեծ պետությունը Կանադա է: Ամենամեծ քաղաքը Մեխիկոն է: Ամենաբարձր լեռնագագաթը Մաք Քինլին է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը Վերին լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը Մեծ ավազանն է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան է:

October 16

Հայրենագիտություն -Մագաղաթ – 17.10.2022

Հին ժամանակներում հայերը գրում էին մագաղաթների վրա։ Մագաղաթը կաշվից պատրաստված թուղթ է, որից պատրատում էին գրքեր։ Պապիրուսի համեմատ այն ավելի թանկ էր, բայց ավելի ամուր։ Նրա վրա հնարավոր էր գրել երկու կողմից և գրքի նման հավաքել։ Պապիրուսի վրա գրում էին մեկ կեղմից և ծալում գլանակի նման։

Այն հիմնականում ստանում էին հորթի կամ ուլի կաշվից։ Այլ ազգերը զարմանում էին թե ինչու են հայերը այդքան կենթանիներ մորթում մագաղաթ պատրաստելու համար։ Իսկ հայերը ասում էին, որ հոգևոր սնունդը ևս կարևոր է։

Մագաղաթ պատրաստողներին անվանում էին քերթողներ, քանի որ նրանք էին քերթում կենդանիների կաշին։ Պատմիչներին և գրողներին ևս անվանում էին Քերթող։ Մովսես Խորենացուն անվանում էին Քերթողահայր։

Մագաղաթե գրքեր կան Մատենադարանում։ Օրինակ ամենամեծ գիրքը Մշո Ճառընտտիրն է, որն ուն 600 էջ և 75×55 չափեր։ Ամենափոքրը լուցկու տուփից փոքր է։