February 26

Լեզվական աշխատանք-27.02.2024

Դերանուններ

235. Ընդգծված բառը ո՞ւմ անվան փոխարեն է գրված:

Օրինակ՝

Անանիա Շիրակացին յոթերորդ դարի գիտնական էր: Նա Երկիրը գնդաձև էր պատկերում և բաժանում էր կլիմայական յոթ գոտիների: Նա – Անանիա Շիրակացին:

            – Հիմա ես սրա գլխին մի խաղ կխաղամ,- ասաց Տիգրանը: Ես – Տիգրան,
            Ես արդեն հոգնել եմ ու հենց առավոտյան տուն եմ գնալու,- ասաց Նվարդը: Ես – Նվարդ
            Դու ինչո՞վ ես զբաղված, ի՞նչ ես անում այդտեղ,- հարցրեց մայրը տղային: Դու – տղա։
            Առաջինը դո՛ւ մտիր,- Ռուբենին առաջարկեց տղան: Դու – Ռուբեն։
            Վարորդը նոր միայն նկատեց մեզ: Նա ապակու ետևից ժպտաց և ձեռով կանչեց: Նա – վարորդը։

            Նա թվաբանությունից ամենաուժեղն է,- ընկերուհուն գովում էր Նվարդը: Նա – ընկերուհին։

236. Ես, դու, նա, մենք, դուք, նրանք բառերն ինչո՞ւ են անձնական դերանուններ կոչվում:
Նրանք կոչվում են անձնական դերանուններ, որովհետև մատնանշում են անձանց։

237Ես, դու, նա, մենք, դուք, նրանք դերանուններն ըստ թվի բաժանի՛ր երկու խմբի:
Ես, դու, նա – Եզակի։
Մենք, դուք
, նրանք – Հոգնակի։

238. Անձնական դերանունները ի՞նչ սկզբունքով են բաժանված երեք խմբի:

Ա. Ես, մենք. – առաջին դեմք։
Բ. Դու, դուք – երկրորդ դեմք։
Դ. նա, նրանք – երրորդ դեմք։

Տեքստն ուշադիր կարդա և հիշիր։

Դերանունները անվան փոխարեն գործածվող բառեր են: Անձնական դերանունները գործածվում են անձի անվան փոխարեն: Ունեն երկու թիվ՝ եզակի (ես, դու, նա) և հոգնակի (մենք, դուք, նրանք), երեք դեմք՝ I (ես, մենք), II (դու, դուք), III (նա, նրանք):

Բայեր

243. Տրված գոյականներից ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր (բայեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծիր:

ա) Ամպ-ամպել, ծաղիկ-ծաղկել, վար-վարել, կար-կարել, երգ-երգել, ժողով-ժողովել, օճառ-օճառել:
բ) Գող-գողանալ, վախ-վախենալ, քար-քարանալ, մահ-մահանալ, մանուկ-մանկանալ, էջ-իջնել (իջ), մայր-մայրանալ:

244. Տրված ածականներից բայեր (ի՞նչ անել կամ ի՞նչ լինել հարցին պատասխանող բառեր) կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Գեղեցիկ-գեղեցկանալ, հպարտ-հպարտանալ, տգեղ-տգեղանալ, մեծ-մեծանալ, փոքր-փոքրանալ, չար-չարանալ, չոր-չորանալ, թարմ-թարմանալ, խոնավ-խոնավանալ, սև-սևանալ, բարձր-բարձրանալ, մանր-մանրանալ, ճերմակ-ճերմակել, ծանր-ծանրանալ:

245. Տրված բառերից գոյականներ և բայեր կազմի՛ր: Արմատների գրությունն ինչպե՞ս փոխվեց:
Օրինակ՝
թը՜շշ – թշշոց – թշշալ:
Բը՜զզ-բզզոց, բզզալ,

դը՜ռռ-դռռոց, դռալ,
չրը՜խկ-չրխկոց չրխկալ,

խը՜շշ-խշշոց, խշշալ,

ծի՜վ-ծի՜վ, – ծվծվոց, ծվծվալ

տը՜զզ-տզզոց, տզզալ,

կը՜ռռ-կռռոց, կռռալ,

թը՜խկ-թխկոց, թխկալ,

մը՜ռռ-մռռոց, մռռալ:


Արմատի մեջի ը-ն կորավ։

247. Տրված արմատներով բայեր կազմի՛ր և բայ կազմող մասնիկներն ընդգծի՛ր:

            Նստել, սահել,, վազել,, կարդալ, խաղ-խաղալ, տեսնել, հասնել, հագնել, փախչել, սառել, թռչել:

248. Պարզի՛ր, թե Ա և Բ բառախմբերն ի՞նչ սկզբունքով են կազմված: Ուշադրություն դարձրու բառի վերջավորությանը։  Ա և Բ բառախմբերը լրացրո՛ւ:

            Ա. Գրել, հրել, վազել, քայլել, սուլել, սիրել, ատել, փախչել, թռչել, տեսնել, հասնել:
            Բ. Խաղալ, կարդալ, դողալ, սողալ, աղալ, բարկանալ, ուրախանալ, կամենալ,     վախենալ:

Ա խմբի բառերը կազմված են ել ածանցով, իսկ Բ խմբի բառերը կազմվում են ալ ածանցով։