February 9

Մայրենի-09.02.2024

Մանգուստներ— Մանգուստների մասին մեզնից շատերը  գիտեն միայն այն, որ նրանք մարդու լավ բարեկամներն են, որովհետև տները պաշտպանում են օձերից, բայց իրականում մանգուստները շատ հետաքրքիր կենդանիներ են, որոնց մասին արժե իմանալ ավելին։ Մանգուստները ապրում են մեծ ընտանիքներով: Մանգուստները հիմնականում սնվում են միջատներով, երբեմն օձերով, եթե դրանց հանդիպում են։ Եթե ​​մանգուստին թունավոր օձ կռվի ժամանակ խայթի, նա կսատկի, քանի որ թունավորման նկատմամբ իմունիտետ չունի։ Հնդկաստանում մանգուստը սուրբ կենդանի է, և նրան չի կարելի սպանել: Մանգուստները լավ ընտելացված են: Որոշ երկրներում նրանց պահում են որպես ընտանի կենդանիներ՝ առնետների և օձերի դեմ պայքարելու համար։ Մանգուստի լեզուն ունի ձայնավորներ և բաղաձայններ և մի քիչ նման է մարդու խոսքին։ Մանգուստները իրենց երեխաներին մեծացնում են միասին։

Առաջադրանքներ

1․ Բառերին տվեք վերջավորություններ և ստացեք նախադասություն․ Մանգուստ ապրել մեծ ընտանիք։
Մանգուստները ապրում են մեծ ընտանիքներով։
2․ Ինչո՞ւ են մանգուստները համարվում մարդու լավ բարեկամներ։
Ես կարծում եմ մանգուստները համարվում են մարդկանց բարեկամներ որովհետև մանգուստները պաշտպանում են մարդկանց տները օձերից և այլ կենդանիներից։
3․ Բաց թողած տառերը լրացրեք, բառերը տեքստում գտեք, գունավորեք՝ օձեր, կենդանի, ընտանիք, պայքարել, առնետներ։
4․ Բառարանի օգնությամբ բացատրեք կապույտ նշված բառը և դրանով կազմեք նախադասություն։
Խայթի-կծի։
Օձը երեկ խայթեց իմ ընկերոջը։

5․ Շարունակեք ըստ օրինակի՝ ձայնավորներ-ձայնավոր, բաղաձայններ- ․․․․, երկրներ, երեխաներ, մանգուստներ, միջատներ, շատեր։
կապիկներ, շներ, կատուներ, հնչյուններ։