February 1

ՋՐՈԼՈՐՏ՝ ՋՈՒՐԸ ԲՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ: ՋՐԻ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Ջուրը բնության մեջ: Ջրոլորտ: Երկրագնդի մակերևույթի մեծ մասը ծածկված է ջրով:

Երկրագնդի վրա ջրի ծավալի մեծ մասը Համաշխարհային օվկիանո­սի աղի ջրերն են: Միայն չնչին մասը կազմում են ցամաքի, մթնո­լորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը:

Մարդուն անհրաժեշտ քաղց­րահամ ջրի ծավալի մեր մոլորա­կի վրա շատ չնչին է, ըստ որում՝ բաշխված է խիստ անհավասա­րաչափ: Մի տեղ ջրի ավելցուկի պատճառով գոյացել են ճահիճ­ներ, իսկ մեկ այլ տեղ ջրի սակա­վության պատճառով առաջացել են անապատներ:

Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:

Ջրի հատկությունները: Ջուրը թափանցիկ, անհոտ հեղուկ է: Իր որոշ զարմանալի հատկություններով այն տարբերվում է բնության մեջ եղած մնացած բոլոր նյութերից:

Մաքուր ջուրը սառչում է 0 °C-ում, եռում և գոլորշի է դառնում 100 0C-ում:

Հայտնի է, որ նյութերը տաքանալիս ընդարձակվում են, դրանց խտությունը փոքրանում է, իսկ սառչելիս սեղմվում են, և խտությունր մեծանում է: Սակայն, ի տարբերություն բոլոր նյութերի՝ ջուրը միակ նյութն է, որի խտությունը պինդ վիճակում (սառույց) ավելի փոքր է, քան հեղուկ վիճակում: Ջրի կարևոր հատկություններից է նաև զանազան նյութեր իր մեջ լու­ծելու ունակությունը: Անցնելով ապարների միջով՝ ջուրը լուծում է զանա­զան նյութեր:

Բնական ջրերը, ըստ դրանց մեջ լուծված աղերի քանակի, լինում են քաղցրահամ և աղի:

Այն ջրերը, որոնք մեկ լիտրում պարունակում են մինչև 1 գրամ լուծ­ված աղեր, կոչվում են քաղցրահամ, իսկ 1 գրամից ավելի աղ պարունակող ջրերը կոչվում են աղի:

Աղի ջրերը պիտանի չեն խմելու և դաշտերի ոռոգման համար: Բոլորովին մաքուր ջրերը նույնպես պիտանի չեն, որովհետև ջրի մեջ բնական վիճա­կում լուծված որոշ քանակությամբ նյութերն անհրաժեշտ են բույսերի և կենդանիների կենսագործունեության ապահովման համար:

Նույնիսկ խմելու համար լավագույն է համարվում այն ջուրը, որի մեկ լիտրը պարունակում է չնչին քանակի լուծված նյութեր, և վնասակար բակ­տերիաներ չի պարունակում:

Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:

Ջուրը սառույց վիճակից հեղուկի և հեղուկից գոլորշու վերածվելիս շրջապատից կլանում է մեծ քանակությամբ ջերմություն: Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:

Օրինակ՝ ջրավազանները, ամռանը կուտակելով Արեգակի ջերմային էներգիան, զովացնում են մերձակա տարածքի շոգը, իսկ ձմռանը կուտակ­ված ջերմությունն աստիճանաբար հաղորդում են շրջապատին՝ մեղմելով սաստիկ ցուրտը:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է ջրոլորտը: Որո՞նք են դրա բաղադրամասերը:
    Օվկիանոսի, ցամաքի, մթնոլորտի և կենդանի օրգանիզմների մեջ գտնվող ջրերը միասին կազմում են Երկիր մոլորակի ջրային թաղանթը՝ ջրոլորտը:
  2. Ջրի ի՞նչ հատկություններ գիտեք:
    Ջուրը կարող է տաքանալ, սառել, գոլորշիանալ:
  3. Ո՞ր ջրերն են կոչվում քաղցրահամ:
    Որոնց մեջ պարունակվում է 1 գրամ աղ:
  4. Ի՞նչ է ջրի ջերմունակությունը: Ինչպե՞ս է դա ազդում կլիմայի վրա:
    Ջրի մյուս կարևոր հատկությունը ջերմունակությունն է, այսինքն՝ ջեր­մություն կլանելու և կուտակելու հատկությունը:
    Օրինակ՝ ամառ­վա շոգին քաղաքի վրա տեղացած անձրևը րոպեների ընթացքում կարող է գոլորշանալ՝  շրջապատից կլանելով մեծ քանակությամբ ջերմություն: Որ­պես արդյունք՝ քաղաքի օդի ջերմաստիճանը կարող է մի քանի աստիճա­նով նվազել՝ մեղմացնելով շոգը: Իսկ ջուրը սառույց կամ գոլորշին հեղուկ դառնալիս տեղի է ունենում հակառակ գործրնթացը. կլանված ջերմու­թյունն անջատվում է և հաղորդվում շրջապատին:
  5. Ինչո՞ւ ամռան շոգին տեղացած հորդառատ անձրևից որոշ ժամա­նակ հետո շոգը մեղմում է:
    Որովհետև ջուր կլանում է ջերմությունը:
February 1

Գրաբար աշխհարաբար նախագիծ

Ա. Լաւ է կոյր աչօք, քան կոյր մտօք:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • կոյր — կույր
  • Բառարան
  • աչօք — աչքով
  • մտօք — մտքով

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունը ժամանակակից հայերեն (աշխարհաբար) դարձրու: Գրաբար և աշխարհաբար նախադասությունները բարձրաձայն կարդա՛: Քո կարծիքով ո՞ր դեպքում է այն ավելի գեղեցիկ հնչում:

    Լավ է կույր աչքով, քան կույր մտքով:
    Այն ավելի գեղեցիկ է աշխարհաբար:
  2. Կոյր մտօք արտահայտությունն ինչպե՞ս ես հասկանում: Դրա հակառակ իմաստն արտահայտող բառը կամ բառակապակցությունը գտիր:

Կույր մտոք – հիմար

  1. Մարդը կարո՞ղ է սրտով կույր լինել (գրաբ. կլինի` կոյր սրտիւ):

Նա չի կարողանա սիրել:

  1. Լավ է կոյր աչօք, քան կոյր մտօք նախադասության իմաստն աշխարհաբար քանի՞ ձևով կարող ես արտահայտել:

Ավելի լավ է աչքով կույր լինել, քան մտքով:
Ավելի լավ է տեսնել չկարողանալ, քան մտածել:

  1. Ինչպե՞ս ես հասկանում այս նախադասությունը (նախադասությունն ազատ և ընդարձակ փոխադրիր):

Ավելի լավ է վատ տեսողություն ունենաս, քան հիմար լինես:

                   Բ. Լաւ է մանուկ աղքատ եւ իմաստուն, քան զթագաւոր ծեր եւ անմիտ:

Կարդա այսպես.

  • լաւ — լավ
  • զթագաւոր — թագավոր
  • (Նկատեցի՞ ր` ինչպես է կարդացվում ւ տառը:)
  • Բառարան
  • Քան զթագաւոր — քան թագավորը

 Հարցեր և առաջադրանքներ

  1. Գրաբարում «եւ» բառն ուներ նաև այսօրվա «բայց» բառի իմաստը: Քո կարծիքով. այստեղ պետք է և՞թե՞ բայց փոխադրել: Իմաստային ի՞ նչ տարբերություն կա այս արտահայտությունների միջև` աղքատ և իմաստուն մանուկ — աղքատ, բայց իմաստուն մանուկ:

Եւ օգտագործվում է, որպես բայց:

  1. Նախադասության մեջ հակառակ իմաստ ունեցող բառերը գտի՛ր և զույգ — զույգ դո՛ւրս գրիր:

Աղքատ-հարուստ
խելացի-հիմար
մանուկ-ծեր

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Ավելի լավ է աղքատ և խելացի մանուկ լինես քան հարուստ բայց հիմար ծեր:

                   Գ. Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ:

Կարդա այսպես.

  • զիմաստութիւն — իմաստություն
  • զխրատ — խրատ
  • զբանս — խոսքը
  • հանճարոյ — հանճարների

 Բառարան

  • զիմաստութիւն — իմաստությունը
  •  զխրատ — խրատը
  • բան — խոսք
  • զբանս — խոսքերը

 Հարց և առաջադրանք

  1. Նկատեցի՞ր` ինչպես է կարդացվում զ մասնիկը (նախդիրը) բաղաձայնից առաջ:
    Այո:
  2. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ճանաչել իմաստություն եւ խրատ, իմանալ խոսքը հանճարների:

                                           Դ. Իւրաքանչիւր ծառ ի պտղոյ իւրմէ ճանաչի:

 Կարդա այսպես.

  • իւրաքանչիւր — յուրաքանչյուր
  • ի պտղոյ — ի պտղո
  • իւրմէ — յուրմե

Բառարան

  • ի պտղոյ իւրմէ — իր պտղից
  • ճանաչի — ճանաչվում է
  • Առաջադրանքներ
  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:

Յուրաքանչյուր ծառ իր պտղով է ճանաչվում:

  1. Աշխարհաբար դարձրու նաև սա` Իւրաքանչիւր պտուղ ի ծառէ իւրմէ ճանաչի: Ի՞նչ փոխվեց:

Յուրաքանչյուր պտուղ իր ծառով է ճանաչվում:

5-րդ դասարան

Ա. Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Բառարան

Անկեալ- ընկած

Արդյունս- արդյունք

Կարդա այսպես՝

Ցորենոյ- ցորենո

Յերկիր- հերկիր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդացեք նախադասությունը:
  2. Նախադասույթունն աշխարհաբար դարձրեք:
    Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։
  3. Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունը՝ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի
    Ցորենի հատիկը ընկնի եւ մեռնի,
  4. Իպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

 Բ. Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ:

Բառարան

Որ- ով

Հատուցան՝- տալիս է, հատուցում է

Փոխանակ բարոյ- բարու փոխարեն

Ի տան՝է նորա- նրա տնից

Մի պակասեսցէ- չի պակասի, չպիտի պակաս

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ով չարիք է գործում բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
  2. Բարու փոխարեն չարով մի պատասխանիր, չարը տնիցդ չի պակասի: Նախադասությունը համեմատիր նախորդ նախադասության հետ: Տարբերություն կա՞:
    Միտքը նույնն է, բառերն են տարբեր:
February 1

Մասերով խնդիրներ

  1. Անահիտը գնել էր 800գ շաքարավազ, որի 1/2 մասն օգտագործեց
    թխվածքաբլիթ պատրաստելու համար։ Որքա՞ն շաքարավազ
    օգտագործեց թխվածքաբլիթի համար։
    800:2×1=400 գ
  2. Դավիթը տնից դպրոց հասնելու համար պետք է անցնի 500մ
    ճանապարհ։ Ճանապարհի 1/5 մասն անցնելուց հետո քանի՞
    մետր կմնա նրան դեռ անցնելու։
    500:5×1=100
    500-100=400
  3. Թվի 1/2 մասը հավասար է 40-ի: Ինչի՞ է հավասար այդ թվի 1/8 մասը:
    40×2=80
    80:8×1=10
  4. Արկղում կար 18 միատեսակ գնդակ։ Արկղից հանեցին դրանց 7/9 մասը։ Քանի՞ գնդակ մնաց արկղում։
    18:9×7=14
    18-14=4
  5. Զամբուղում կար 27 միատեսակ վարդ։ Զամբյուղից հանեցին դրանց 7/9 մասը։ Քանի՞ վարդ մնաց զամբյուղում։
    27:9×1=21
    27-21=6
  6. Ջրավազանում կար 3200 լիտր ջուր։ Այգին ջրելու համար օգտագործվեց դրա 5/8 մասը։ Քանի՞ լիտր ջուր մնաց ջրավազանում։
    3200:8×5=2000
    3200-2000=1200
  7.    3/8 օրը արտահայտիր ժամերով:
    24:8×3=9 ժ
  8. Գտիր 27-ի 2/3 մասը:
    27:3×2=18
  9. Ո՞ր թվի 4/5 մասն է 16-ը:
    16:4×5=20
  10. Գտիր 1 մետրի 2/5 մասը: Պատասխանն արտահայտիր սանտիմետրերով:
    100 : 5×2=40 սմ
  11. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ փորձեք կազմել նմանատիպ խնդիրներ:
  12. Փորձիր գաթայի, խնձորի կամ և որևէ այլ առարկայի վրա ներկայացնել կոտորաները: Ընթացքը ներկայացրու ֆոտոշարի կամ տեսաֆիլմի տեսքով:
February 1

Հունվարի ճամբարի անփոփում

Ձմեռային ճամբարի ընթացքում մասնակցել ենք «Ճամբարային ֆլեշմոբ» մրցույթին:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Jigsawplanet.com հավելված: Փազլների ստեղծում. սովորող-սովորեցնող նախագծով սովորեցինք պատրաստել փազլներ և այցելեց 3-2 ջոկատի սովորողներին և փոխանցեցինք մեր մեդիահմտությունները: Աևդյունքում միասին պատրաստեցինք փազլներ և տեղադրեցինք բլոգում:

Դիջիթեք 2024-ի շրջանակներում «Խաղ-վիկտորինա» համագործակցային նախագիծով մեզ այցելեցին Արևելյան դպրոցի ջոկատները: Միասին մասնացեցինք խաղ-վիկտորիանյի: Խաղը պարունակում էր այրենագիտական, մեղվաբուծական և մաթեմատիկական հարցեր, խաղը պատրաստել էինք quizizz.com-ով : Մենք մեծ ոգևորությամբ մասնակցեցին Խաղ-վիկտորինային:

Ֆոտոշարն՝ այստեղ:

Ձմեռայի ճամբարի ընթացքում, Ազգագրական փառատոնի շրջանականերում,   «Ռազմական», «Չարխափան» պարերի ուսուցում/ սովորեցնող-սովորող նախագծով համագործակցություն ունեցանք ավագ դպրոցի սովորողների հետ՝

  1. Տիգրան Հարությունյան
  2. Նարե Հաղնազարյան
  3. Անի Ապրոյան
    Ավագ դպրոցի սովորողները Արևմտյան դպորցի 13-րդ/մաթեմատիկներ/ ջոկատին սովորեցրեցին «Քերծի» և «Փափուռի» պարերը:

Մանրամասները՝ տեսաֆիլմում.

Արևմտյան դպրոցի մաթեմատիկների ջոկատն/13-րդ/ այցելեց Կենտրոնական բանկի թանգարան, որտեղ ծանոթացանք դրամի պատմությանը, ստեղծման ու շահագործման ձևերին։ Սովորողները պատկերացում կազմեցին, թե ինչպես տարբերել կեղծ և իրական դրամները։ Դիտեցինք  տեսաֆիլմ, որտեղ նկարագրվում էր, թե ինչպես են տպվում դրամները։ Քննարկեցինք նաև դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքները և դրանց տատանումները։ Սովորողները տեղեկացան, որ դրանք յուրաքանչյուր օր կարող են փոփոխվել և դա վերահսկվում է Կենտրոնական բանկի կողմից։ Սովորողները կազմեցին   դոլարի, ռուբլու, եվրոյի և դրամի փոխարժեքների վերաբերյալ, ինպես նաև կեղծ և իրական մետաղադրամների վերաբերյալ մաթեմատիկական խնդիրներ ։

Այցելեցինք նաև Անգլիական այգի, որտեղ կատարեցինք Կոմիտասյան պարերգեր և ձմեռային խաղեր։ Սովորողները տպավորված ու նոր գիտելիքներով վերադարձան դպրոց։

Մանրամասները՝ տեսաֆիլմում․

Ճամբարի կարևորագույն բաղադրիչ է նաև խոհանոցային գործունեությունը: Ծանոթացանք նաև իտալական խոհանոցին և պատրաստեցինք ճամբարականների համար շատ սիրելի պիցցա և հաշվեցինք 26 հոգու համար անհրաժեշտ ծախսը:

Ձմեռային ճամբարի երրորդ շաբաթվա անփոփում

Ձմեռային ճամբարի Երկրորդ շաբաթվա անփոփում

Ձմեռային ճամբարի առաջին շաբաթվա անփոփում