March 2

Հայրենագիտություն-03.03.2024

Մ.թ.ա. 140թ. ծնված Տիգրան Մեծը (հայտնի նաև որպես Տիգրան Բ)՝ հայոց Տիրան Արտաշեսյան թագավորի որդին, մինչեւ քառասունհինգ տարեկան պատանդ է պահվել Պարթեւական տերության արքայի մոտ։ Հոր մահից հետո նա, որպես փրկագին վճարելով «Յոթանասուն հովիտները», ազատ է արձակվում եւ վերադառնում Հայաստան իր օրինական գահը զբաղեցնելու, ինչից հետո անմիջապես անցնում է Հին աշխարհը վերաձեւելուն։ Նա կառավարում է 95-55 թվականներին: Հաջող դաշինքների եւ սրատես քաղաքականության շնորհիվ՝ նա հզորանում է, որն ապա գործի է դնում Մեծ Հայքի տարածքն ընդարձակելու համար։ Նրա օրոք Հայաստանը դառնում է Ծովից ծով: Տիրելով Կասպից ծովից մինչեւ Միջերկրական ծովը ձգվող մի լայնարձակ երկրատարածքի՝ նա պարթեւներից խլում է «Արքայից արքա» տիտղոսը եւ այդուհետ ամենուր հանրությանը երեւում միայն չորս հպատակ արքաների ուղեկցությամբ։ Նա համարվում է Հայաստանի պատմության ամենահզոր արքան: