December 5

Բնագիտություն – երկրի մակերևույթ

  1. Ի՞նչ ուժերի ազդեցությամբ է ձևավորվում Երկրի մակերևույթը:
    Ներքին և արտաքին ուժերի ազդեցությամբ ձևավորվում է երկրի մակերևույթը:
  2. Որո՞նք են Երկրի մակերևույթի հիմնական ձևերը: Ի՞նչ է հարթա­վայրը:
    Երկրի մակերեույթի հիմնական ձևերն են հարթավայրերն ու լեռները: Հարթավայրերր ցամաքի հարթ կամ թույլ բլրավետ, ընդարձակ տարածություններն են:
  3. Ի՞նչ են ցույց տալիս բացարձակ և հարաբերական բարձրություն­ները:
    Բացարձակը ծովի մակերևույթից որեւէ կետի բարձրությունն է:
    Հարաբերականը ծովի մակարդակից բարձր երկու կետերի տարբերությունը
  4. Հարթավայրերն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում։
    Լեռների քայքայման հետևանքով առաջացած:
    Ծովերի հեղեների հետևանքով առաջացած:
    Հրաբուխների հետևանքով առաջացած:
  5. Հարթավայրերն ըստ բացարձակ բարձրության ի՞նչ տեսակների են լինում
    Ըստ օվկիանոսի մակարդակից ունեցած բարձրության՝ հարթավայրերը լինում են դաշտավայրեր (մինչև 200 մ), բարձրավայրեր (մինչև 500 մ), սարահարթեր (500 մ-ից րարձր) և ցածրավայրեր (օվկիանոսի մակարդակից ցածր):
December 5

Մայրենի – Գրաբար – աշխարհաբար նախագիծ

5-րդ դասարան

Ա. Եթե ոչ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի, ինքն միայն կայ. ապա եթէ մեռանիցի՝ բազում արդյունս առնէ:

Բառարան

Անկեալ- ընկած

Արդյունս- արդյունք

Կարդա այսպես՝

Ցորենոյ- ցորենո

Յերկիր- հերկիր

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ճիշտ կարդացեք նախադասությունը:
  2. Նախադասույթունն աշխարհաբար դարձրեք:
    Եթե ցորենի հատիկը հողի մեջ ընկնի եւ չմեռնի, միայն ինքը կապրի, իսկ եթե մեռնի, շատ արդյունք կտա։
  3. Ինչպե՞ս ես հասկանում այս արտահայտությունը՝ հատն ցորենոյ անկեալ յերկիր մեռանիցի
    Ցորենի հատիկը ընկնի եւ մեռնի,
  4. Իպե՞ս ես հասկանում այս նախադասությունը:

Եթե ցորենի հատկի հողի մեջ ծլի, կրկին ցորեններ կաճեն: Իսկ եթե չծլի միայն ինքը կլինի:

 Բ. Որ հատուցանէ չար փոխանակ բարւոյ, չար ի տանէ նորա մի պակասեսցէ:

Բառարան

Որ- ով

Հատուցան՝- տալիս է, հատուցում է

Փոխանակ բարոյ- բարու փոխարեն

Ի տան՝է նորա- նրա տնից

Մի պակասեսցէ- չի պակասի, չպիտի պակաս

Հարցեր և առաջադրանքներ

  1. Նախադասությունն աշխարհաբար դարձրու:
    Ով չարիք է գործում բարու փոխարեն, չարը նրա տանից չի պակասի:
  2. Բարու փոխարեն չարով մի պատասխանիր, չարը տնիցդ չի պակասի: Նախադասությունը համեմատիր նախորդ նախադասության հետ: Տարբերություն կա՞:
    Միտքը նույնն է, բառերն են տարբեր: