December 1

Մայրենի-01.12.2023

Առնետներ

Առնետները այն բացառիկ կենդանիներից են, որոնցից մարդիկ ոչ միայն վախենում են այլև սարսափելի զզվում։ Առնետները ամեն տարի մեծ վնաս են հասցնում՝ փչացնելով սննդի պաշարները, կծելով մարդկանց, մետաղալարերը: Առնետները շատ դիմացկուն կենդանիներ են և կարող են հարմարվել ամենավատ պայմաններին։ Առնետը կարող է ավելի երկար դիմանալ առանց ջրի, քան ուղտը, առանց վնասվածքի ընկնել 5-րդ հարկից, կիլոմետրերով լողալ ջրում: Սերնդե — սերունդ առնետները որոշակի իմունիտետ են ձեռք բերում և կեղտաջրերը, հիվանդույթունները նրանց չեն վնասում։ Առնետներն ունեն շատ սուր ատամներ, դրանք աճում են ողջ կյանքի ընթացքում:

Չնայած նրան, որ գրեթե բոլորը զզվում են առնետներից, բայց նրանցից նաև օգուտ է լինում։ Չի կարելի չգնահատել լաբորատորային առնետների դերը որոշ հետազոտություններում: Նրանց շնորհիվ բազմաթիվ հայտնագործություններ են արվել: Առնետները իրենց դերն ունեն նաև տիեզերագնացության մեջ․ 1961 թ.-ին Ֆրանսիայից տիեզերք է ուղարկվել առաջին առնետը: Որքան էլ զարմանալի է, կան երկրներ, որտեղ մարդիկ առնետներին օգտագործում են նաև սննդի մեջ։ Այդպիսի երկրներ են Աֆրիկան, Ճապոնիան, հարավ-արևելյան Ասիայի մի քանի երկրներ:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ օգտակար նպատակներով կարող է առնետն օգտագործվել։
    Նրանց շնորհիվ շատ հայտնագործնություններ են արվել:
  • Որտե՞ղ են սովորաբար առնետներն ապրում։
    Առնետները ապրում են խորը հողի մեջ և վատ պայմաններում:
  • Ի՞նչ վնասներ են առնետները հասցնում մարդկանց։
    Առնետները ամեն օր կծում են մարդկանց և ճղում են հոսանքային լարերը:
  • Գրեք դեղինով նշված բառերի հականիշները։
    բազմաթիվ -սակավաթիվ
    զզվում-սիրում
    օգուտ-վնաս
    երկար -կարճ
    առաջին-վերջին
    ամենավատ -ամենալավ