Լեզվական աշխատանք -05.12.2023
159. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի՛ր, ինքդ շարքերին 10-ական բառ ավելացրու:
Ա Բ
Դեղին – դեղնություն
փոքր – փոքրիկ
բարի – բարություն
չար – չարիք
Ա խմբի բառերը ածականներ են, իսկ Բ խմբի բառերը գոյականներ:
161. Հարցում արտահայտող բառը փոխարինի´ր համապատասխան բառով:
Ինչպիսի՞ արև-Պայծառ, ինչպիսի՞ օր-լավ, ինչպիսի՞ առվակ-մեծ, ինչպիսի՞ հեռուստացույց-փոքր, ինչպիսի՞գիրք-հետաքրքիր, ինչպիսի՞ մարդ-բարի:
162. Պարզի´ր, թե տրված բառակապակցությունների մեջ ո՞ր բառն է գոյական, ո՞րը` ածական (Ածական անունն առաջացել է ածել բառից: Հին հայերենում ածել նշանակում է ավելացնել, վրան դնել, բերել):
Բարակ բարդի, գանգուր մազեր, առասպելական քաղաք, քառաձի կառք, ստորին շերտ, վերին հարթակ, հեռատես գիտնական:
Ածական-բարակ, գանգուր, առասպելական, քառաձի, ստորին, վերին, հեռատես
Գոյական-բարդի, մազեր, քաղաք, կառք, շերտ, հարթակ, գիտնական
163. Բառերը բաժանի՛ր երկու խմբի՝ գոյականների և ածականների:
Կաղնի, հայտնի, մեծ, կանաչ, աղջիկ, գետ, բուք, բարի, տգեղ, ճշմարտություն, անտուն, բարկացկոտ, Գայանե, տուն, կատու, գունավոր, կաղամբ, հեռուստացույց, խակ, Հայաստան, հետաքրքիր, վարդ, Վարդուհի, փշոտ, լիճ, ալիք, հզոր, բարձր, մարտ, մարտակառք, կառապան, հմուտ, մարտական, եռանիվ, հեծանիվ, ալ, պատմություն, պատմական, թռչուն, թռիչք, խիզախ, բարեկամական, շքեղ, գարուն, գարնանային, արևոտ, արև, երկար:
Ածական-հայտնի, մեծ, կանաչ, բուք, բարի, տգեղ, անտուն, բարկացկոտ, գունավոր, խակ, հետաքրքիր, հզոր, բարձր, հմուտ, մարտական, ալ, պատմական, խիզախ, բարեկամական, շքեղ, գարնային, արևոտ, արև, երկար:
Գոյական-կաղնի, աղջիկ, գետ, տուն, կատու, կաղամբ, ճշմարտություն, հեռուստացույց, Հայաստան, վարդ, մարտ, մարտակառք, պատմություն, լիճ, ալիք, թռիչք, արև, գարուն, եռանիվ, հեծանիվ, թռչուն:
164. Ա և Բ խմբի բառերի իմաստների տարբերությունը բացատրի´ր: Ինչպե՞ս կկոչես Ա խմբի բառերը, ինչպե՞ս Բ խմբի բառերը։
Ա Բ
Մեծ – մեծություն
բարձր – բարձունք
չոր – չորություն
սառը – սառույց
Ա խմբի բառերը ածականներ են, իսկ Բ խմբի բառերը գոյականներ: