September 4

Իմ ամառային արձակուրդները 2023

Գիտե՞ք ինչ հետաքրքիր է անցել իմ ամառը։ Հիմա կպատմեմ։
Մենք գրեթե միշտ ամռանը անդադար ճամփորդում ենք։ Սկսեմ հերթով։
Սևան – Քանի որ ամռանը շոգ էր, մենք որոշեցինք գնալ Սևան հովանալու։ Երկու ժամ մեքենայով գնալուց հետո հասանք Շորժա։ Այդ օրը վրացական մշակույթի օր էր Սպիտակ Շորժա լողափում։ Մենք որոշեցինք գիշերակաց անել։ Այդ օրը մնացինք անտառի տնակում, լողացինք Սևանա լճում, ցատկոտեցինք ջրային բատուտների վրա, իսկ երեկոյան վայելեցինք վրացական երաժշտություն։
Արարատ քաղաք – Արարատ քաղաքում մենք հայտնաբերեցինք լողավազան և մեկ ամբողջ օր անցկացրեցինք լողավազանում, վերադարձին այցելեցինք Դվին հնավայր և քայլեցինք հին հայկական մայրաքաղաքի ամրոցի տարածքով։
Տեղեր – Մենք այցելեցինք մեր լավ ընկեր և բարեկամ Ալբերտ պապիկին, որն ունի կավագործական արհեստանոց։ Մենք խաղացինք նրա այգում և կերակրեցինք նրա շնիկին։ Այդ օրը նաև այցելեցինք տեղերի եկեղեցի։
Ուրեկի – Ամառային հանգիստը անց ենք կացրել նաև Ուռեկիում, որը փոքրիկ ծովափնյա գյուղ է Վրաստանում։ Մեզ էին միացել նաև մայրիկիս ընկերները Տաջիկստանից։ Նրանք շատ լավն էին։ Իրենց միջոցով ես իմացա, որ աշխարհում կրոնները տարբեր են և մարդիկ կրոնական տարբեր ավանդույթներ ունեն։
Մենք այցելեցինք Քոբուլեթիի Ցիցինաթելա ժամանցային այգի, որտեղ նստեցինք մի քիչ վախենալու ատրակցիոններ՝ թափահարող ավտոբուս, սարսափի սենյակ, Սատանայի անիվ, Ֆորմուլա մրցավազքի մեքենա և այլն։ Շատ տպավորիչ օր էր։
Այցելեցինք նաև Բաթումի, որը այդ տարածքի ամենագեղեցիկ քաղաքն էր։ Այնտեղ նայեցինք դելֆինների շոուն, գնացինք Մակ Դոնալդս, հետո զբոսնեցինք քաղաքային այգում։
Այսքանը իմ ամառային արձակուրդների մասին։

September 4

Անհատական ՈՒս. պլան

Անուն Ազգանուն – Գոռ Մարուքյան
դպրոց դասարան – Արևմտյան դպրոց պարտեզ 5.3
Երկարօրյա ծառայություն – չեմ օգտվում
երթուղու համար – 5
լող գիտեք – այո
ընտրության խումբ – Մարզիկ