November 7

Հովանես թումանյան ԱՌԱՎՈՏ.07.12.2022

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է գործի հետ։

Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
Հավը խոսեց երեք բերանհավը 3 անգամ կանչեց ծուղրուղու
Խավարն անցավ գիշերայինոր գիշեր գնաց
Աշխարհ լցվեց լուսն ու բարինլույս բացվեց
Ժիր մըշակի երգը հանդում-գյուղացին գոռում է դաշտի մեջ և աշխատում

  1. Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից/։
    բե-րան, խա-վար, աղ-մուկ, հան-դում, պայ-ծառ,
  2. Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Գյուղի լուսաբացը աղմկոտ էր, անհոգ ու պայծառ:
  3. Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    Գյուղում լուսաբացին արևն ավելի պայծառ էր շողում:
    Քաղաքում լուսաբացն ավելի աղմկոտ է:
  4. Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Երեկոյա 5:00, որովհետև այդ ժամին շոգ չէ:
  5. Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝ 
    քնած-արթուն, բացվել-փակվել, խավար-լուսավոր, լցնել-թափել, բարի-չար, աղմուկ-լռություն, պայծառ-գեշ։


Posted November 7, 2022 by gormaruqyan in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*