March 15

Հայրենագիտություն – Մետաղագործություն – 16.03-2023

Հին Հայաստանում հայկական զորքերը օգտագործել են զենքի շատ տեսակներ, զինվորական հագուստ, զրահ ու այլ պաշտպանական միջոցներ: Այդ ժամանակ էլ հենց զարգացել է մետաղագործությունը, որի շնորհիվ հայերը կարողացել են իրենց համար զենքեր արտադրել: Այդ ժամանակ զինագործության կենտրոններն են դարձել Դվինը և Անին։ Պեղումների արդյունքում հենց այս քաղաքներում են հայտնաբերվել շատ զինատեսակներ։ Ամենատարածված զենքերից են եղել նետն ու աղեղը։ Աղեղը պատրաստել է առանձին արհեստավոր, իսկ նետերը պատրաստել է մետաղագործը։ Պատրաստի նետերի ծայրերը, այնուհետև ամրացվել են փայտի կամ եղեգի վրա։ Անիի և Դվինի պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ քանակությամբ նետի երկաթե ծայրեր: Իբրև զենք օգտագործել են նաև մուրճը, որով հարվածել են թշնամու սաղավարտին, որպեսզի հետո հեշտությամբ նրան վնասեն սրով, նիզակով կամ այլ զենքով։ Տարածված զենք էր նաև դաշույն-դանակը, որը կարող էր լինել մեկ կամ երկու սայրով: Անիում և Դվինում գտնված դաշույնները փոքր են ու միասայր։ Պեղումների ժամանակ հայտնաբերված դաշույններից շատերը այնքան փոքր են, որ նրանց կարելի է շփոթել դանակի շեղբի հետ, բայց նրանք չեն ծալվել, այլ խրվել են պատյանի մեջ, ինչպես և մեծ դաշույնները։


Posted March 15, 2023 by gormaruqyan in category Հայրենագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*